«Լավ մոր» իմ անձնական ցուցակը գրեթե ամբողջովին բաղկացած է «ոչ»-երից:
Դրանք այն բաներն են, ինչը ես ՉԵՄ անում: Ավելի ճիշտ՝ բաներ, որոնք ես ինչ-որ ժամանակ արել եմ, իսկ հիմա դադարել եմ անել կամ գոնե ավելի քիչ եմ անում: Օրինակ՝ ես դա անում էի նախկինում (քանի որ այն ժամանակ այլ կերպ չէի կարողանա վարվել), բայց այժմ կարող եմ արդեն չանել (կեցցե՛ հոգեթերապիան):
1. Մի՛ օգտագործեք ձեր երեխաներին՝ հաղթահարելու ձեր անհանգստությունը կամ ամոթը: Ես միշտ նրանց համար կանհանգստանամ, երբեմն էլ կամաչեմ, բայց սա չի նշանակում, որ պետք է ինչ-որ կերպ ազդել նրանց վրա, ուղղել և վերահսկել նրանց:
Դրանք իմ զգացմունքներն են, ես էլ պետք է հաղթահարեմ:
2. Մի՛ շտապեցրեք ձեր երեխաներին զարգացման հարցում, վստահե՛ք նրանց անհատական տեմպերին՝ չհամեմատվելով այլ երեխաների կամ ինչ-որ «նորմատիվների» հետ:
3. Մի՛ փորձեք փոխել երեխաների զգացմունքները: Մի՛ պարտադրեք, որ նրանք արագ դադարեն տխրել, չարանալ, վախենալ և այլն: Ես հիմա հավատում եմ նրանց զգացմունքներին և աջակցում եմ, երբ նրանք նման հոգեվիճակների մեջ են հայտնվում:
4. Մի՛ լցրեք ձեր գաղափարները երեխաների գլխին՝ սովորեցնելով, թե նրանք ինչ պիտի անեն: Սա վերաբերում է այն հանգամանքներին, երբ նրանք ձանձրանում են, իսկ դուք նրանց առաջարկում եք բազմաթիվ խմբակներ: Սա վերաբերում է նաև այն գաղափարին, երբ առաջարկում եք անել ձեր ուզածը՝ նրանց բազում «ապուշությունների» փոխարեն:
Դա իմ կարծիքն է, և ես այն ինձ պիտի պահեմ:
5. Մի՛ վախեցեք կորցնել ձեր հեղինակությունը կամ նրանց աչքերում «վատ մայր» երևալ: Երեխաները կարող են դժգոհ լինել, վիրավորվել ինձնից և զայրանալ իմ վրա: Ես կարող եմ սխալներ թույլ տալ, «կոտրել» նրանց, ընդունել իմ սխալը և ներողություն խնդրել:
6. Մի՛ ձգտեք լինել իդեալական և ամեն ինչ տալ ձեր երեխաներին: Ես նրանց հետ անցկացնում եմ այնքան ժամանակ, որքան ուզում եմ և որքան կարողանում եմ: Ես, եթե չեմ ուզում, չեմ խաղում նրանց հետ: Ես, եթե ի վիճակի չեմ, չեմ լսում նրանց: Հա՛, ես Էգոիստ մայր եմ: Սա այն դեպքում, երբ իմ ավագ որդին ասում է, որ ես միշտ ժամանակ ունեմ երեխաների համար: Ըստ երևույթին, այդ ժամանակ (բավականին քիչ, երբեմն շաբաթը մի քանի ժամ) ես իսկապես նրանց կողքին եմ, և սա բավարար է զգալու համար, որ «մայրիկն ինձ հետ է»:
7. Մի՛ վախեցեք ծնողական իշխանությունից, արգելելուց, մերժելուց և ցանկացած «ոչ» -ից: Քանզի ես չեմ վախենում «վատ մայր» լինելուց և չեմ վախենում երեխաների զգացմունքներից:
8. Մի՛ հետևեք այլ մարդկանց մայրության գաղափարներին: Ես կարդացել եմ բավականաչափ գրքեր և հոդվածներ, և ինչ-որ ժամանակ ինքս ինձ թունավորել մեղքով և ամոթով, որ չեմ կարողանում անել այնպես, ինչպես գրված է գրքերում, իսկ հիմա ես գրքերից վերցնում եմ միայն այն, ինչն ինձ հարմար է: Իսկ մնացածը «գրողի ծոց»-ն եմ ուղարկում:
9. Մի՛ ձգտեք ամեն ինչ իմանալ ձեր երեխաների մասին, ծանոթ լինել նրանց բոլոր գործերին և հարաբերություններին: Ես չեմ կարդում իմ մեծ տղայի գրառումները և չեմ հետևում, թե նա ինչով է զբաղվում ինտերնետում: Ես հավատում եմ, որ երեխաների հանդեպ ունեցած իմ հարաբերությունները թույլ կտան, որպեսզի նրանք ինձ դիմեն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի:
10. Մի՛ դարձրեք նրանց ձեր կյանքի իմաստը: Մայրությունն հիմա հեռու է իմ հետաքրքությունների մեջ առաջինը լինելուց: Ճիշտ այդպես իմ երեխաները պարտավորություն չունեն լավ մանկության և հանուն ինձ՝ լավ կյանք ունենալ: Դրա համար գոյություն ունի հոգեթերապիա, և իմ սեփական կյանքը…
Աղբյուրը՝ Екатерина Бойдек
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Նկարը՝ Նազիմ Նորուզի
Уведомление: «Լավ մոր» իմ անձնական ցուցակը — Հայկական կակաչ (Papaver Armeniacum) | Mon site officiel / My official website