Շնորհակալություն, որ սպասեցիր

106001297_3222267691128282_6132041932372270484_o

Մենք ուժեղ ենք, համարձակ, ինքնուրույն: Մանկությունից մեզ ներշնչել են ուժեղ և անկախ լինել, համենայն դեպս՝  իմ սերնդին: Հաջողությունը բաժին է հասնում ուժեղներին, պարգևը՝  համարձակներին: Պետք է ինքնուրույն կարողանալ լուծել սեփական խնդիրները: Դե՛, մենք էլ անում ենք:

Բայց երբեմն նույնիսկ ամենաուժեղ և համարձակ մարդն ուզում է, որ իրեն սպասեն դռների ետևում, երբ ատամն է բուժում կամ քննություն է հանձնում: Կամ վտանգավոր փորձության միջով է անցնում: Նույնիսկ մահացու վտանգավոր փորձությունն այնքան սարսափելի չէ, երբ գիտես, որ քեզ սպասում են դռների ետևում: Ուղղակի սպասում են և վերջ: Սպասում են մտերիմները, սիրելիները, և դու գիտես այդ մասին:

Սակայն մեծահասակ մարդն ամաչում է ասել, որ իր հետ մեկը գա: Ինչպես մանկության տարիներին էր ասում. «Արի՛ ինձ հետ, դու ուղղակի ինձ կսպասես դռների ետևում»: Որովհետև քեզ մեծերը կարող են պատասխանել. «Դու, ի՞նչ է, փոքր երեխա՞ ես», ավելի վատ բան էլ կասեն. «Հիստերիկություն մի՛ արա»: Կամ ուղղակի. «Կներե՛ս, գործեր ունեմ»:

Եվ դու մենակ, համարձակ և աշխույժ գնում ես և՛ ատամնաբույժի մոտ, և՛ վտանգավոր առաջադրանքը կատարելու, և՛ քննությունը հանձնելու: Մեծահասակն այս ամենը անում է մենակ: Եվ գլուխ է հանում ինքնուրույն: Եվ վերադառնալով տուն՝  ասում է. «Ամեն ինչ կարգին է»: Եթե, իհարկե, հարցնում են: Կամ չեն հարցնում…

Իսկ երբեմն մարդը չի վերադառնում՝ կյանքում ամեն ինչ կարող է պատահել, երբ  մենակ բժշկի են գնում, բազմաթիվ առաջադրանքներ են կատարում: Եվ, երբ չեն խնդրում, որ մեզ դռների ետևում սպասեն. չէ՞ որ դա ծիծաղելի է մեր տարիքում:

Բայց ոչ բոլոր տեղերից կարող են վերադառնալ, չէ՞…Ամեն դեպքում՝ այնքան կարևոր է, որ մեկը լինի և սպասի մեզ: Սպասի, մենչև մենք դուրս գանք և հարցնի. ««Դե՛, ինչպե՞ս անցավ: Ամեն ինչ կարգի՞ն է»:

Այդ ժամանակ շատ ավելի մեծ կլինի հավանականությունը, որ մենք կպատասխանենք. «Ամեն ինչ լավ է: Շնորհակալությո՛ւն, որ դու ինձ սպասեցիր»:

Բայց հազվադեպ է պատահում, երբ ինչ-որ մեկը գալիս է մեզ հետ և սպասում:

Մինչդեռ դա այնքա՜ն կարևոր է, իսկապես կարևո՛ր է…

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s