Բարի մարդիկ մեղուների նման են

tmb_135327_1918

Բարի մարդը, եթե նույնիսկ արդարացիորեն պաշտպանում է ինքն իրեն, կոնֆլիկտից հետո վատ է զգում: Նա կատարվածից հետո ուժ չի ունենում, իսկ սիրտը ծանրանում է:

Աշխարհում կան իշամեղուներ: Եվ կան մեղուներ: Մեղուները սնվում են ծաղկափոշով և նեկտարով, միևնույն ժամանակ ծաղիկներ են փոշոտում: Քաղցր մեղր են պատրաստում: Մեղուներն օգտակար են:

Կան նաև իշամեղուներ: Կուլ են տալիս սարդեր և ուրիշների թրթուրները: Ուտում են փոքր կրծողներ, նույնիսկ՝  թռչնակներ: Սատկածներից էլ չեն խորշում: Դառն է նրանց մեղրը: Խայթոցներն էլ վտանգավոր են…

Մեղուները նույնպես կծում են, եթե իրենց վտանգ է սպառնում: Եթե ​​հարձակվում են նրանց վրա և զայրացնում են նրանց: Այդ ժամանակ մեղուները կարող են կծել, բայց կծելու հետ մեկտեղ կորցնում են խայթը: Եվ սատկում են:

Իսկ իշամեղուները կարող են կծել այնքան, որքան ուզում են, նրանց հետ ոչինչ չի պատահի:

Մեղուների թույնը հաճախ բուժում է, փաստորեն, նույնիսկ մեղուների ցասումից կարելի է բուժվել: Բայց նրանք անխուսափելիորեն սատկում են, եթե կծում են:

Այդպես են և բարի մարդիկ: Եթե հարձակվում են նրանց վրա, նրանք կարողանում են պատասխանել և պաշտպանվել: Բայց հետո նրանք այնքա՜ն վատ են զգում: Եվ կորցնում են ուժերը, էներգիա էլ չկա: Եվ բարի մարդը հանգստացնող կաթիլներ է ընդունում, բռնում է սիրտը, պառկում է անուժ կամ լաց է լինում:

Իսկ չարը կծում է և իրեն լավ է զգում… Հաճույքով կծում է ու հեռանում: Գնում է թրթուրներ, կրծողներ կամ դրանց նման «համով» բաներ ուտելու…Իշամեղուն մնում է իշամեղու. ինչքան պետք է, այնքան էլ կկծի:

Սա է բարու և չարի տարբերությունը: Մեկին ոչինչ չի պատահի, իսկ մյուսները հիվանդանում են և մեռնում, եթե նրանց նկատմամբ ագրեսիա է իրականացվում: Եվ, երբ պարտադրում են:

Բայց մեղուներն իրենց պաշտպանելու մի ձև էլ ունեն: Նրանք պարսով հավաքվում են ագրեսորի վերևում և սկսում են միահամուռ բզզալ: Չեն կծում, ուղղակի հավաքվում են ինչպես ահարկու ամպ: Եվ  վախենալու թվացող ագրեսորը կիսամեռ ընկնում է: Գիտնականները դեռ քննարկում են, թե ինչու է այդպես պատահում: Թթվածի՞նն է պակասում, թե՞ մեղուներն իրենց շուրջը յուրահատուկ մագնիսական դաշտ են ստեղծում: Ոչ ոք հաստատ չգիտե: Ասեք, որ լավ միջոց է…

Բարի մարդկանց պետք չէ չարացնել: Նրանք շատ են: Նրանք միշտ միասին են պաշտպանվում: Իսկ չար իշամեղուն ինքն իր համար թող ապրի: Նա էլ է Աստծո ստեղծածը, չնայած որ «մեղրը» դառն է և սնունդը՝  զզվելի…

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Բարի մարդիկ մեղուների նման են

  1. Уведомление: Մեղվապահություն, մեղու, մեղր, մեղրամոմ՝ տոներ, ծեսեր, ավանդություններ, խորհուրդներ, ուսումնական նյութեր | Հասմիկ Մաթևոսյան

  2. Уведомление: Մեղվապահություն, մեղու, մեղր, մեղրամոմ՝ տոներ, ծեսեր, ավանդություններ, խորհուրդներ, ուսումնական նյութեր | Ծեսերի բաց լաբորատորիա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s