Ծնողական պաշտպանություն

Milov-AMOR2

Ծնողները կարող են պաշտպանել և օգնել իրենց զավակներին, եթե անգամ երեխաները ծնողներից վաղուց առանձին են ապրում, ինքնուրույն են, օգնություն չեն խնդրում և իրենք են լուծում իրենց խնդիրները։ Նրանց ունեն և՛ իրենց փողը, և՛ իրենց հնարավորությունները․․․

Բայց ծնողի սիրտը ցավում է երեխայի համար, անկախ այն բանից, թե զավակը քանի տարեկան է: Եվ ուզում է օգնած լինել:

Համ էլ չես ուզում խառնվել, հարցնել նրանց խնդիրների մասին, հոգոց հանել, ավելորդ խորհուրդներ տալ․․․Դրանով երեխաներիդ չես օգնի, միայն ժամանակ և էներգիա կխլես։ Եվ տղադ կամ աղջիկդ ստիպված կլինեն համբերատար պատասխանել ձեզ՝  թաքցնելով ձանձրույթը․ իսկ այդպես ծանր է։ Հետո էլ կսկսեն հանգստացնել մորն ու հորը՝  հընթացս լսելով նրանց օգուտ չտվող խորհուրդները․․․

Մի տարեց հայր իմացավ մեծահասակ որդու հիվանդության մասին: Եվ նաև իմացավ, որ որդու բիզնեսը գնալով ավելի ու ավելի է վատանում։ Ինչո՞վ օգնես։ Թոշա՞կը տալ։ Բայց դա ոչնչով չի օգնի։ Իսկ որդու մահճակալի կողքին նստես, հեքիաթներ պատմես և մխիթարես, նույնպես անհնար է։ Որդին ուրիշ քաղաքում է ապրում, նրա մոտ գնաս էլ՝  միայն բեռ ես դառնալու։

Որդին չափահաս էր: Նա քառասուն տարեկան էր և ինքնուրույն էր լուծում սեփական խնդիրները։ Իսկ ծնողների սիրտը, մեկ է, ցավում է իրենց երեխայի համար։ Ի՞նչ անել։

Եվ ահա թե ինչ արեց հայրը։ Նա հանեց որդու բոլոր տարիների լուսանկարները, սկսեց դասավորել ըստ տարիների․ ահա այս լուսանակարում նա բոլորովին մանչուկ է, իսկ այստեղ շորտիկով կանգնած կարուսելի մոտ՝  ժպտում է․․․ Հայրը բոլոր լուսանկարները թվայնացրեց և համակարգչի մեջ ալբոմ բացեց։ Այդ ամբողջ ընթացքում նա մտովի խոսում էր լուսանկարների հետ, ինչպես խոսում էր այն ժամանակ, երբ դեռ որդին փոքր էր։

Հայրը մխիթարում էր, քաջալերում էր, խրախուսում էր և աղոթում էր իր երեխայի համար: Այնուհետև ազատ ոճով մի գեղեցիկ տեքստ գրեց՝  օրհնանքի հետևյալ բառերով․ «Ես և մայրդ օրհնում ենք քեզ, սիրելի Վադիկ: Պաշտպանում ենք քեզ մեր սիրով: Ամրացնում ենք քեզ մեր հավատքով և հույսով»:

Դա երկարատև գործ էր, բայց այդ ամենը հորն այնպես էր գրավել, որ նա ամբողջովին տարվել էր դրանով։ Ամեն դեպքում դա ավելի լավ էր, քան պարապ նստել և որդուն տանջել զանգերով և հաղորդագրություններով:

Այնուհետև հայրն այդ ալբոմն ուղարկեց որդուն: Եվ․․․անհաջողություններն ավարտվեցին. որդու առողջությունը վերականգվեց, նրա բիզնեսը՝  նույնպես: Որդին նորից ոտքի ելավ:

Ահա մեծահասակ երեխաներին օգնելու միջոցը, երբ թվում է, թե ոչնչով էլ չես կարող օգնել։ Ծնողն իր երեխային կրկին տեսնում է որպես երեխա: Կրկին ձեռք է բերում ծնողական իշխանություն։ Եվ այդ իշխանությամբ պաշտպանում է իր երեխային՝  նրան փոխանցելով իր ուժերը։ Այս միջոցն աշխատում է։

Սիրո անտեսանելի կապերը լարերի պես փոխանցում են էներգիան և պաշտպանությունը: Եվ այդ գործողությունը միշտ ունենում է արդյունք, իմաստ: Սա պարզ միջոց է, կարող է կիրառվել այն դեպքում, երբ թվում է, թե ծնողից ոչինչ կախված չէ: Կախվա՛ծ է: Շա՛տ բան է կախված մտերիմների սիրուց և պաշտպանությունից․․․

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարում՝  Ալեքսանդր Միլով «Սեր»։ Միլովը ուկրաինացի ժամանակակից քանդակագործ է, նրա «Սեր» քանդակը ցուցադրվել է 2015 թվականին, Burning Man փառատոնում, տեղադրված է Նևադայի անապատներից մեկում։

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s