Ուժեղներին չեն սիրում։ Նրանք չհարմարվող մարդիկ են։ Նրանց հնարավոր չէ ղեկավարել։
Նրանք իրենց են լսում, գիտեն՝ ինչի են արժանի և պատրաստ չեն հրաժարվել դրանից։
Նրանք ներսում խարիսխներ ունեն, որոնք ամուր պահում են՝ առանց կեղտի ապրելու և երջանիկ լինելու ցանկությամբ՝ անկախ ամեն ինչից։
Նրանք ներսում ամուր արմատներ ունեն, որոնք հնարավոր չէ պոկել կամ ոչնչացնել։ Ճիշտ այդպես` անհնար է ոչնչացնել նրանց երկաթյա սկզբունքները, արժանապատվության զգացումը, բարոյականությունը և ինքն իր հանդեպ ունեցած հավատը։
Ուժեղներն ի վիճակի են միայնակ դիմակայել ցանկացած ճշմարտության, Ճակատագրի հարվածներին, դավաճանության խոշտանգումներին և սեփական հույզերի փոթորիկներին։
Նրանք չեն վախենում ցավից, քանզի պատերազմը սեփական սրտում ապրելով և անձնական դժոխքի միջով անցնելով, սովորում են վերքերից իմաստություն քամել և վայելել կյանքը՝ սրտում գեղեցկություն և քնքշություն պահպանելով:
Ուժեղները չեն անցնում ուրիշների ճանապարհներով, երջանկության առևտուր չեն անում, սեր չեն մուրում, բայց, եթե Աստված նրանց այդ զգացմունքն է ուղարկում, այն ընդունում են որպես մեծ պարգև՝ երբեք չդավաճանով նրանց, ում սիրում են:
Նրանք ապրում են ազնիվ, գործում են իրենց խղճի մտոք, չեն ծաղրում կյանքի պատմությունը, ուրիշներին չեն սովորեցնում ինչպես ապրել, այլ գերադասում են իրենց ներսում խորանալ և զարգանալ։
Նրանք կրում են իրենց խաչը՝ այն չդնելով ուրիշների ուսերին, պատասխանատու են իրենց ասածի և արածի համար, ընկնելու դեպքում մեղադրում են միայն իրենց և դասեր քաղում․ ուժեղները հակված են դատարկ ափսոսանքի փոխարեն ճիշտ եզրակացություններ անել:
Նրանք խորաթափանց են, այդ պատճառով նրանց հնարավոր չէ թեքել, պարտադրել ցանկություններին և կամքին հակառակ ինչ-որ բան անել։ Երբեք և ոչ մի դեպքում։
Նրանք նաև կարողանում են հեռանալ: Նրանք կարողանում են հեռանալ մեկ անգամ և ընդմիշտ։ Մի՛ փորձեք նրանց զգացմունքները, բնավորության և համբերության ուժը՝ կկոտրվեք․․․
Աղբյուրը՝ Лия Русс
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի