Մի վիրավորեք նրանց, ում չեք սիրում

117235177_3072012682851928_6259516866788762671_n

Մի՛ վիրավորեք նրանց, ում չեք սիրում։

Եվ մի՛ օգտագործեք ցանկացած պայմաններում ձեր կողքին լինելու նրանց պատրաստակամությունը, մի՛ ստիպեք նրանց զոհողությունների գնալ, սպասել, համաձայնվել։ Նրանք նույնպես անսերություն են զգում ձեր նկատմամբ, նրանց օգնություն է հարկավոր, ոչ թե կախվածություն տանող ներողամտություն։

Մի՛ մնացեք նրանց հետ միայն այն բանի համար, ինչ է թե ձեր կողքին ոչ ոք չի մնացել։ Մի՛ սպասեք նրանց հետ լավ ժամանակների գալուն, որպեսզի հետո նրանց հեշտությամբ չփոխարինեք ուրիշներով։ Մի՛ մտածեք, որ ձեր ներկայությամբ դուք օրհնում եք նրանց՝  մնալով հանուն պարկեշտության․ չէ՞ որ դուք կողքից ուրիշ կյանք և այլ երազանք ունեք։

Նրանք կախյալ են, դուք՝  ունայնամիտ․․․

Որովհետև նրանք չեն հավատում, որ կարող են ինչ-որ բան ստանալ ՝  առանց իրենց նվաստացնելու և առանց փշրվելու։ Եվ դուք հավատո՞ւմ եք, որ նրանց համար ամեն ինչ եք և, որ փոխարենը ոչինչ չե՞ք վերցնում։

Փոխհարաբերություններում ինձ միշտ ճնշել են կեղծ կոնստրուկցիաները, որոնք ցուրտ են և անկայուն, որովհետև կամուրջներ չկան, բայց կան պատեր, որոնք անցնելը սարսափելի է և՛ նրանց համար, ովքեր ցավով սպասում են իրենց փշրանքներին պատերից անդին, և՛ , թե նրանց համար, ովքեր շպրտում են այդ աղքատիկ փշրանքները կամ էլ ակտիվ կերպով ձև են անում, իբր իրենց դա հետաքրքիր է, մինչդեռ իրականում՝ միևնույնն է։

Ասել ՉԵՄ ՍԻՐՈՒՄ և հրաժարվել ցանկացած նման հարաբերությունից՝  դաժան չէ, ընկերներ ջան։ Դաժանը մնալն է և ձեռուոտը կապելն է, մտածելով որ, եթե դու չես սիրում, ապա քեզ կարելի է լինել և՛ այստեղ, և՛ այնտեղ՝  որտեղ պատահի։ Դաժանը մարդուն արժեզրկելն է, քանզի դու նրան չես արձագանքում։

Դաժանն այն է, երբ կողքինիդ հետ չունես որևէ ընդհանուր բան, բացի ձանձրալի կենցաղից և ընտանիքի մասը կազմելուց։ Դա հատկապես դաժան է երեխաների համար․ նրանց այս ամենը տալիս է միայն որոշակի համակեցությամբ ապրող օտար մարդկանց տխուր փորձ։

Միայն թե հիշե՛ ք՝  ում դուք չեք սիրում, սիրելի են այն մարդկանց, ում նրանք չեն գտել ձեր խղճահարության կամ ունայնամտության պատճառով։

Եվ դուք նրանց կողքին կիսով չափ եք ներկա և զրկված եք փոխադարձ լուսարձակող ուրախությունից։ Գոյություն չունի որևէ անպատասխանատվություն։ Գոյություն ունի ռոմանտիկ փաթեթավորված նևրոզ, որից տառապելը պատվաբեր է, բայց կործանարար է և՛ հոգու համար, և՛ կյանքի համար։

Այո՛ , ոչ բոլոր հարաբերություններն են հիմնված սիրո վրա։ Կա նաև խորը հարգանք։ Բայց արդյո՞ք այն կա այնտեղ, որտեղ հարմար է պահելը չսիրած մեկին։

Մաղթում եմ, որ բոլորն ազնիվ լինեն իրենք իրենց հանդեպ․․․

Աղբյուրը՝  Лиля Град

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև Լիլյա Գրադ էջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s