
երեխայի ծննդյան օրը ավանդաբար համարում են այն օրը, երբ մայրն առաջին անգամ մտածում է մանչուկի մասին: Այն օրը, երբ ծնվում է որդու կամ աղջկա մասին միտքը, կինը հեռանում է ցեղից և հայտնվում մեդիտացիայի նմանվող վիճակում։
Նա լուռ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ չի լսել Իր Երեխայի Երգը, ով ուզում է գալ իր մոտ: Դրանից հետո միայն նա գալիս է սիրելի տղամարդու մոտ՝ նրան օգնելով հիշել երգի մեղեդին և բառերը: Այդ ընթացքում նրանք միասին երգում են Իրենց Փոքրիկի Երգը՝ հրավիրելով նրան։
Մայրը հղիության ընթացքում այդ երգը երգում է իր մանկաբարձուհու և ցեղի տարեց կանանց հետ, որպեսզի երեխայի ծնունդից հետո ամբողջ գյուղը նոր մարդուն Նրա Երգով կարողանա ողջունել:
Հասունության ամբողջ ընթացքում երեխան լսում է այդ մեղեդին: Ուժեղ լինելու և կյանքի առավել ողբերգական պահերին այդ երգը օգնում է, աջակցում նրա ոգուն։ Հենց այդ երգն էլ հետո դառնում է նրա հարսանիքի գլխավոր երգը։
Եվ, վերջապես, երբ մարդը մահվան մահճում է գտնվում, բոլոր գյուղացիները մի վերջին անգամ երգում են Նրա Երգը:
Մի բան էլ․ «․․․Դագարա ցեղի մոտ, երեխան իր կյանքի առաջին մի քանի տարիներն անցկացնում է ոչ թե ծնողների, այլ տատի և պապի հետ։ Այն, ինչ տատն ու-պապն են թոռների հետ միասին իրականացնում, տրված չէ ծնողներին։ Խոսքը տատ-պապ և թոռ կապն է տիեզերքի հետ։ Բանն այն է, որ տատը և պապը շուտով վերադառնալու են այնտեղ, որտեղից եկել են թոռները, այդ պատճառով թոռն այն նորության լրաբերն է, որի կարիքն ունեն տատն ու պապը։ Նրանք, նախքան երեխայի մոռանալը, պետք է ստանան այդ ինֆորմացիան․․․»։