Վիլյամ Սարոյան «Վանա լճին»

tondrak

Օգոստոսի 31-ին ծնվել է Վիլյամ Սարոյանը:

Օ՜, Վանա լիճ, դու ներքին ծով հայրենիքի իմ սգավոր,
Հայրս է նայել կսկծացող իր աչքերով քեզ ակնդետ,
Մեր սրտերն արդ մեկ են դառնում որդիական աղոթքիս հետ։
Նրա արյունն իմ արյան մեջ վեր է հանում պահն ահավոր
Երբ հայրենի ափը թողած նա հրաժեշտ տվեց վերջին —
Հեղձամղձուկ ու անողոք պարտադրված մի հրաժեշտ։
Օ՜ Վանա լիճ, խորհրդանիշ դու մեր վշտի, ախ այնքան հեշտ
Շարունակում են նրանք հեգել իրենց ժխտումն ամեն ինչի։
 
Նրա ոգու հողից էր այդ բաժանումը երկարատև
Ու երկնքից, ուր լեգենդն էր նրա կյանքի ուժ ստանում,
Եվ չնայած մահկանացուն նա իր կնքեց հեռու երկրում
Նրա ջահել ուրվականը մնաց քո պաղ սուգից վերև,
Ողբ ու արցունք՝ մշուշի մեջ ու հորդառատ անձրեւների,
Օ՜ Վանա լիճ, դու ավազան մահու չափ խոր քո ցավերի:

Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ապրիլ 7, 1933

Անգլերենից թարգմանությունը՝ Մուշեղ Բադալյանի

Աղբյուրը՝ grapaharan.org

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Վիլյամ Սարոյան» կայքէջին

Հետրգրություն. գրողի կամքի համաձայն՝ Սարոյանի սրտի կեսը թաղվում է Երևանում: Ինչպես ինքն էր ասում՝ այստեղից մոտ է Վանա լիճը և ծնողներիս հայրենիքը՝ Բիթլիսը…

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s