Գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված
գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով:
Ըստ այս համակարգի` ընդհանուր հանրակրթության համար սովորողին տրվում է նվազագույն գնահատանիշ, իսկ երկրորդ և երրորդ մակարդակների համար` առավելագույն:
ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ-Ընդհանուր հանրակրթություն. 4-6 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում։
ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ-Հեղինակային կրթական ծրագիր. 7-8 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում`
- նախագծային աշխատանքի մասնակցություն
- լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
- այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն
- ձայնանյութ, տեսանյութի ստեղծում
- ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։
ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ-Ինքնակրթություն. 9-10 միավոր
Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը և խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև`
- նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն. նախագծի ղեկավարում
- արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական բլոգի ղեկավարում
- ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գնահատման գործունեության ներկա համակարգը ենթադրում է կառուցողական ուսուցում` շեշտը դնելով ոչ թե գնահատանիշի, այլ գործունեության շարունակական գնահատման վրա: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը, ներառյալ` ուսումնական արձակուրդների ընթացքում կատարածը: