Երբ է իջնում մարդու էներգետիկ մակարդակը

117235177_3072012682851928_6259516866788762671_n

Յուրաքանչյուր ոք ունի իր էներգետիկ մակարդակը:Էներգետիկ մակարդակ ունի և՛ մարդը, և՛ ոգին: Այս մասին համոզված պնդում է հին ճապոնական իմաստությունը: Մարդագայլ աղվես Կիցունեն, ցանկության դեպքում, կարող է խորամանկել, դաժան կամ անկայուն վարք դրսևորել, կատարել տարբեր չար արարքներ,  սակայն վախենում է անել մի քանի բան, որովհետև էներգետիկ մակարդակը կիջնի՝  իրեն ազատ ոգուց վերածելով ողորմելի ծառայի: Նա կկորցնի իր մակարդակը և կգլորվի ներքև:

Մարդը կորցնում է մակարդակն այն դեպքում, երբ սխալ գործողություններ է կատարում: Մարդը կարող է չարագործ կամ խորամանկ լինել, բայց ուժեղ էներգիա ունենալ: Նրա ձեռքից կարող է ամեն ինչ գալ, նա կարող է հաջողություններ գրանցել, լցված լինել ուժով: Մարդը կարող է բարի լինել, սակայն գործողությունները նրան մղեն ներքև, և նա կորցնի իր մակարդակը:

Էներգիան լավը կամ վատը չէ. այն նման է էլեկտրականության: Այն կամ կա, կամ չկա: Կամ ուժեղ է, կամ հազիվ է թարթում: Որքան թույլ է անհատի էներգիան, այնքան ցածր է մարդու մակարդակը՝  առողջություն, փող, սոցիալական կարգավիճակ, այլ մարդկանց վրա ազդեցություն. ամեն ինչ կախված է էներգետիկ մակարդակից:

Շամանը դադարում է լինել շաման, ղեկավարը դադարում է լինել առաջնորդ, երբ նրանք կորցնում են իրենց էներգետիկ մակարդակը: Իզուր չէ, որ մարդու մասին խոսելիս ասում են. «Նա անպե՛ս է ընկել», «Նա ցած է գլորվում»:

✅ յուրաքանչյուր խոստում, որն տրվում է, բայց չի կատարվում՝ մեր մակարդակն իջեցնում է: Այդ պատճառով ենք մենք այնքան վախենում ինչ-որ բան խոստանալ։ Եվ, պարզվում է՝ ճիշտ ենք անում: Նույնիսկ եթե խոստումը խոչընդոտների պատճառով չենք կարողանում կատարել, միևնույնն է, մենք էներգիա ենք կորցնում:

✅ մուրացիկությունը խլում է էներգիան և մեզ ներքև քաշում: Ոչ ազնիվ խնդրանքն ոչ այլ ինչ է, եթե ոչ մերժում ընդունելու պատրաստակամություն, ասել է թե` հենց մուրացկանություն: Ուրիշի աշխատանքն անվճար ստանալու ցանկությունը մուրացկանի վարքի դրսևորում է. դա հափշտակում է հսկայական էներգիա:

 ✅ ուրիշի ունեցածն օգտագործելը, փոքր-մոքր գողությունները, որի համար մարդը նույնիսկ ինքն իրեն չի խոստովանում: Գողությունը գողին չի զրկում էներգիայից: Իսկ, երբ դու թաքուն մտնում ես ոչ քո սառնարանը և գողունի ուտում  համեղ ինչ-որ մի բան` իջեցնում է մակարդակը: Քեզնով ես անում ուրիշի տեքստը` իջնում ես ներքև: Գողանում ես ուրիշի մտքերը` գլորվում ես ցած: Թեև ինքդ քեզ վստահեցնում ես, որ քո արածը գողություն չէ…

 ✅նախանձից դրդված ավելի ուժեղ մեկի վրա հարձակվելը նույնպես էներգիա է սպառում: Թույլ համակարգը փորձում է ագրեսիվ կերպով ազդել ուժեղ համակարգի վրա և կլանվում է վերջինիս կողմից՝ նրան տալով իր էներգիան: Մարդը որքան շատ է ուժեղի մասին չարախոսում, այնքան ավելի է ինքն իրեն թուլացնում:

✅ուրիշների լաթերի և ուրիշների մնացորդների օգտագործումը մակարդակն իջեցնում է: Եթե վերցնում ենք կարեկցանքից դրդված` անձնական էներգիայի մակարդակն անխուսափելիորեն նվազում է:

✅ստելը և պարծենալը նույնպես խլում են էներգիան և ցած իջեցնում: Այդպես կարող եք կորցնել ձեր կարգավիճակը, շրջապատի հարգանքը, ձեր անհատականությունը` ուժեղ առաջնորդից վերածվելով ողորմելի ստրուկի: Չնայած սրանք մանրուքներ են…

Բայց հենց մանրուքներից է կազմվում ամբողջությունը: Եվ դուք, օրինակ՝  վերոհիշյալ նշաններով, կարող եք ճանաչել թույլ, վատ մասնագետին։ Նա շաման կամ առաջնորդ չէ, այլ թույլ կամքի ողորմելի ստրուկ, եթե, նույնիսկ շքեղ հագուկապ ունի։ Նրա մեջ էներգիա չկա։ Նա խրտվիլակ է կամ խամաճիկ՝ ուժից զրկված։

Եվ հոգու խորքում ինքը դա գիտի: Նա, ով կորցրել է իր մակարդակը․․․

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s