Մայիսի 31-հունիսի 11
Մայիսի 17-30
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 190-200
Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ»
- Կարդալ, վերլուծել պատմվածքը։
Մայիսի 10-16
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 180-190
Առաջադրանքներ
- կարդացածդ պատմիր
- գրավոր ներկայացրու բլոգում
- փորձիր պարզել` ինչ է հայրենը
- Քուչակի հայրեններից և Իսահակյանի բանաստեղծություններից մեկը սովորիր անգիր
Մայիսի 3-9
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 175-180
Գրականություն-Մովսես Խորենացի, Փավստոս Բյուզանդ
Առաջադրանքներ
- կարդացածդ պատմիր
- գրավոր ներկայացրու բլոգում
Ապրիլի 26-մայիսի 2
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 165-175
Գրականություն-Արևմտահայ գրականության ընթերցումներ
Ապրիլի 19-25
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 155-165
Գրականություն-Արևմտահայ գրականության ընթերցումներ
Ապրիլի 12-18
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 145-155
Գրականություն-Կարդում ենք Համո Սահյան
Հարցեր և առաջադրանքներ
1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին:
2. Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:
3. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: Հնարավորության դեպքում՝ սահյանական ընտանեկան ընթերցումներ կազմակերպիր:
Ապրիլի 5-11
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 140-145
Գրականություն-Կարդում ենք Համո Սահյան
Հարցեր և առաջադրանքներ
1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին:
2. Գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով:
3. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ:
Մարտի 29-ից ապրիլի 4
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 135-140
Գրականություն
- Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտի նշանակությունն իր ապրած ժամանակի մեջ և հետագա դարերում։
- Ներկայացրու «Սասունցի Դավիթ» էպոսի կառուցվածքը: Քո կարծիքով` ո՞րն է մեր էպոսի ամենաբնորոշ գիծը:
- Ներկայացրու անգիր հատված Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» մշակումից:
Մարտի 22-28
- Ուսումնական գարուն- հեռավար-առցանց նախագծեր
- Գրականություն. բանավոր քննություն- Գրականության ցանկ
Մարտի 15-21
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 130-135
Գրականություն-«Կարդում ենք Չարենց» նախագիծ
- Անգիր հատվածներ «Տաղ անձնական»-ից, «Էմալե պրոֆիլը Ձեր» և «Տաղարան» շարքերից
Հարցեր և առաջադրանքներ
- Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:
- ա. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:
- բ. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:
- ա. Լսիր նաև՝ «Տաղ անձնական» բանաստեղծությունը:
- բ. Ինչպես նաև՝ «Տաղ անձնական» երգը:
- Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:
Մարտի 9-14
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 130-135
Գրականություն-«Կարդում ենք Չարենց» նախագիծ
- Անգիր հատվածներ «Տաղ անձնական»-ից, «Էմալե պրոֆիլը Ձեր» և «Տաղարան» շարքերից
- Ծանոթանալ«Չարենց» կայքէջին և «Եղիշե Չարենց» մեկնարկային մեդիափաթեթին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, բանավոր ներկայացնել դասարանում:
- Անգիր հատվածներ «Տաղ անձնական»-ից, «Էմալե պրոֆիլը Ձեր» և «Տաղարան» շարքերից
- Լրացուցիչ փաթեթ. Մահվան տեսիլ. փաստավավերագրական ֆիլմը նայիր և գրավոր վերապատմիր:
Մարտի 1-7
- Հեռավար-ինքնակրթության նախագծեր
- Քննական հարցարաններ
- անգիր հանձնարարվող նյութեր. բանաստեղծութուններ և քառյակներ
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 125-130
Գրականություն-«Կարդում ենք Թումանյան» նախագիծ
- Կարդա «Թումանյանի կյանքի անսասան օրենքը» նյութը և գրավոր պատասխանիր հետևյալ հարցերին։
Հարցեր և առաջադրանքներ
• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):
• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ:
• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:
Փետրվարի 22-28
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 120-124
Գրականություն-«Կարդում ենք Թումանյան» նախագիծ
- անգիր հանձնարարվող նյութեր. բանաստեղծութուններ և քառյակներ
1․ Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից և պարունակի 50-60 բառ):
Փորձիր պարզել՝ ինչ է բալլադը:
2. Կարդալ Թմկաբերդի առումը, արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից և պարունակի 50-60 բառ):
Փորձիր պարզել՝ ինչ է պոեմը:
3. Թումանյանը բազմաժանր ստեղծագործող է: Բացի վերը թվարկածից, էլ ինչ ժանրերով է Թումանյանը ստեղծագործել: Կարդա, բեր օրինակներ:
Փորձիր պարզել՝ ինչ ասել է գրական ժանր:
Փետրվարի 15-21
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 115-120
Գրականություն-«Կարդում ենք Թումանյան» նախագիծ
- ծանոթանալ «Հովհաննես Թումանյան» մեկնարկային մեդիափաթեթին
- ուշադիր կարդալ նյութերից մի քանիսը
- գրավոր և բանավոր ներկայացնել դասարանում
- անգիր հանձնարարվող նյութեր. բանաստեղծութուններ և քառյակներ
Փետրվարի 8-14
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 100-115
Հարցեր և առաջադրանքներ
Ուշադիր նայիր «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Նայիր նաև Շողակաթ հեռուստաընկերության «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Լսիր նաև Տերյանի բանաստեղծությունները՝ Վահան Տերյան. Հայադարան
- Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրեք ֆիլմի բովանդակությունը
Անգիր բանաստեղծություններ
Փետրվարի 1-7
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 100-115
Գրականություն-Վահան Տերյան. մեկնարկային մեդիափաթեթ. կենսագրական տվյալներ
Անգիր բանաստեղծություններ
Հունվարի 11-29
Դեկտեմբերի 1-25
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 65-100
Հայոց լեզու-Գործնական քերականություն-վարժ 45-65
Գրականություն-«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագիծ
Առաջադրանքներ
- ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել
- կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը. ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք
- Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝ Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը
- Գրիր «Կրթահամալիրի իմ խորհրդանիշը» վերնագրով շարադրություն:
Հոկտեմբերի 15-31
Գործնական քերականություն-վարժ 25-45
Գրականություն․ Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն
Առաջադրանքներ
- ծանոթացիր նախագծում օգտագործվող ուսումնական նյութերին
- կարդա Թարգմանչաց տոնի մասին պատմող տրված նյութը, գրավոր վերապատմիր բլոգում
- կարդա Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի նյութը, գրավոր վերապատմիր բլոգում
- նախագծում օգտագործվող ուսումնական նյութերից որևէ մեկը արտահայտիչ կարդա, ձայնագրիր:
Հոկտեմբերի 5-14
Գործնական քերականություն-վարժ 15-20
Գրականություն․ Կոմիտասյան օրեր կրթահամալիրում. նախագծի ամփոփում
Հարցեր և առաջադրանքներ
- Կարդա Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրիր և անգիր սովորիր քեզ հատկապես դուր եկած բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը:
- Գրիր շարադրություն կոմիտասյան հետևյալ տողերը որպես վերնագիր ընտրելով՝ «Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ», «Հով-սեր», «Հոգիս թիթեռ», «Գարուն սեր»: Ցանկության դեպքում վերնագիրը կարող ես դու ընտրել:
Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 4
Գործնական քերականություն-վարժ. 10-15
Գրականություն․ Կոմիտասյան օրեր կրթահամալիրում
Հարցեր և առաջադրանքներ
- Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:
- Կոմիտասի մասին կարդա Ավ. Իսահակյանի, Աղավնի Մեսրոպյանի հուշերը, լսիր նաև «Հուշեր Կոմիտասի մասին» ռադիոնյութը՝ ըստ այդմ ներկացնելով քո ճանաչած Կոմիտասին:
Սեպտեմբերի 22-27
Մայրենի լեզու (գործնական քերականություն)-վարժ. 5-10
Գրականություն-Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքը
Հարցեր և առաջադրանքներ
- փորձիր նկարագրել կամ պատկերել Վախ ասվածը
- ինչով Արտաշը նման չէր մյուս մկներին
- այս պատմությունը դաս եղավ քեզ համար, թե ոչ
Ընթերցանության նյութ- «Անկախությունը` ամենօրյա աշխատանք»
Գրիր շարադրություն «Անկախության վերաբերյալ իմ պատկերացումները» վերնագրով:
Սեպտեմբերի 15-20
Ինչպես կազմել նախագիծ. հիմնական բաղկացուցիչներ` աշխատակարգ, ժամանակացույց, արդյունք
- նախագծերի մեկնարկ. հնարավոր ենթանախագծեր
- ընտրիր գլխագրերից մեկն ու մեկը կամ որևէ միտք, գրիր քո կարծիքը` վերաբերմունքդ հիմնավորելով:
Մայրենի լեզու (գործնական քերականություն)-էլեկտրոնային դասագրքի ներբեռնում-վարժ. 1-5
Уведомление: 2020-2021 ուսումնական տարի — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 2021-2022 ուսումնական տարի — Սեբաստացիական մեդիադարակ