Ռամ Ցզի «Կյանքը պար է»

MatthiolaՌամ Ցզին (Ուեյն Լիկերման) մեր ժամանակակիցն է՝ հինդուիստական փիլիսոփայության ադվայտա ուղղության հոգևոր ուսուցիչ:

Կյանքը պար է

Կյանքը պար է: Մենք պարում ենք… մեզ հետ պարում են…մենք և՛ դադար ենք առնում, և՛ պտտվում ենք, և՛ խոնարհվում ենք, և՛ բարձրանում ենք այս պարի ընթացքում:

Այստեղ չկա դեղին կամ մանուշակագույն շահպրակ:

Սա պարահրապարակ է:

Կարևոր չէ, մենք ունե՞նք պարընկեր, ով պարում է մեզ հետ:

Մյուս բոլոր պարողները մեզ հետ միասին ներգավված են այս պարի մեջ:

Մենք բոլորս միասին ենք այս պարահրապարակում, մեզ միավորում է երաժշտությունը, և մենք պարտավոր ենք շարժվել այդ ռիթմին համահունչ:

Ո՛չ, սա միշտ չէ, որ դիտարժան է:

Մենք բախվում ենք միմյանց, սխալվում են ոտքերը…ուրիշներինը և մեր սեփականը:

Երբեմն մենք սայթաքում ու ընկնում ենք:

Զավեշտալի ինչ-որ բան կա մեր այս պարի մեջ…որքան շատ ենք ջանում, այնքան ապաշնորհ ենք դառնում:

Մեր շնորհը պարը թողնելու մեջ է…

Երբ մենք տրվում ենք երաժշտությանը, այն սկսում է ազատ շարժվել մեր միջով:

Մեր մարմինն ու միտքը դառնում են ազատ, սահուն ու առանց ջանք գործադրելու:

Դա իսկական զմայլանք է՝ մաքուր, պարզ ու առավել ընդունելի իր ձևի մեջ:

Մենք, իրոք, օրհնված ենք, որ լսում ենք աստվածային երաժշտությունը, անգամ այն դեպքում, երբ մեզնից ինչ-որ մեկը, ով չի լսում այդ երաժշտությունը, մտածում է, որ մենք՝ պարողներս, խենթուխելառ ենք…

Աղբյուր՝  Рам Цзы, Жизнь — это танец

Լուսանկարում՝ շահպրակ (խաչածաղիկ)

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Ռամ Ցզի, «Ես ծրագիր ունեմ»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s