Կան անսխալ նշաններ այն մասին, որ դուք գտնվում եք մութ ուժերի տիրապետության տակ: Ձեզ վրա հարձակվել է «հակասության դևը», որը ձեզ ուղիղ անդունդն է քաշում: Եթե այս ամենը հասկացել եք, ուրեմն կանգ առնելու դեռ մի վայրկյան ունեք: Դեռ կարող եք փրկվել:
✅ Ինքդ քեզ և ուրիշներին չարացնելու ցանկություն: Դուք գիտեք, որ չպետք է դա անեք, որ այդպես վարվելու դեպքում ձեզ կվնասեք և կխարխլեք ձեր անվտանգությունը: Բայց, կարծես, ինչ-որ բան ձեզ դրդում է կատարել հենց այդ գործողությունը:
✅ Առաջանում է հարբածությանը նմանվող համարձակություն: Այդ վիճակը հատկապես լավ են նկարագրում հետևյալ արտահայտությունները` «ամեն ինչ այրեք կապույտ բոցով», «կորչել և ամեն ինչ կորցնել», «թող բոլորը գրողի ծոցը գնան», — ասես ինչ-որ մեկը ձեզ հուշում է այդ վտանգավոր ու կտրուկ արտահայտությունները:
«Գնա՛, Վենիչկա, և հարբի՛ր ինչպես հարկն է», — այսպես է արտահայտել այս վիճակը Վենեդիկտ Էրոֆեևը իր «Մոսկվա-Պետուշկի» անմահ պոեմում: Կամ` «զանգիր և ինձ ասա այն ամենը, ինչ եռում է քո ներսում», «Կարելի է շատ բան անել, բայց մի՛ մտածիր, արա այնպես, ինչպես ուզում ես՝ թքած բոլոր կանոնների վրա», «այս փողերը վերցրու քեզ, նրանց մոտ առանց այն էլ` շատ կա»:
Եթե առկա են վերոհիշյալ երկու նշանները, ապա ձեզ տիրել է հակասության դևը և հրամայում է անել այն, ինչ ինքն է ուզում: Ձեզ համար դժվար է գնահատել ձեր վիճակը, ձեզ թվում է, որ դրանք ձե՛ր անձնական ցանկություններն են: Բայց դա այդպես չէ։ Ուղղակի մի պահ թուլություն ենք ունեցել, տրվել ենք մութ ուժերին՝ մեզ զրկելով պաշտպանությունից։ Եվ չար ոգին, որի մասին նկարագրել է Էդգար Պոն, տիրել է մեզ։
Նա սողացել է ենթագիտակցությունից, թե հայտնվել է դրսից՝ նշանակություն չունի: Կարևոր է, որ դրանից հետո, երբ մենք հայտնվենք կյանքի փլատակների մեջ՝ դառնորեն զղջանք մեր արածի համար:
Հակասության դևը ամենից հաճախ հարձակվում է հարբեցողների և բարոյապես թույլ մարդկանց վրա: Սակայն հանդիպում են դեպքեր, երբ բավականին պատկառելի, հանգիստ մարդիկ ևս հանկարծակի ենթարկվում են նրան և հսկայական սխալեր թույլ տալիս:
Եթե կան այս երկու նշանները՝ ի հեճուկս ոմանց չար բան անելու ցանկություն և հանդուգն հոգեվիճակ՝ կեղծ հոգևոր վերելքի զգացողություն, այլևս ոչինչ չեք կարող անել։ Հավատացյալը պետք է աղոթի, իսկ նա, ով չի հավատում՝ մտածի իր արածի հետևանքների մասին։ Ծրագիրը իրագործելուց մեկ րոպե առաջ կանգ առեք և փորձեք հնարավորինս հստակ պատկերացնել հետևանքները։
Դա կարո՛ղ է օգնել։ Իսկ, եթե նման հոգեվիճակներ առաջանում են բազմիցս, ուրեմն պետք է փնտրել պատճառը: Դրանք կարող են լինել և՛ ծնողական ծրագրեր, և՛ բացասական ազդեցություններ, և՛ նույնիսկ հիվանդություններ․․․
Հաջորդ հարձակումը կարող է շատ ավելի անսպասելի և ահավոր լինել. գուցե չհասցնեք կանգ առնել: Դա նման է հանկարծակի սկսվող նոպայի։ Հետևաբար, մենք պետք է ընդունենք, որ խնդիր ունենք և դիմենք մասնագետի օգնությանը:
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի