Մխիթար Աբբահոր Երանացման և Սրբադասման դատի վերաբացման արարողություն

riapertura_causa_mechitar

2020 թ-ի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16․00-ին, Վենետիկի սբ. Մարտին եկեղեցում (San Martino) տեղի կունենա Մխիթար Սեբաստացու սրբադասման ծեսը՝ Վենետիկի պատրիարք Ֆրաչեսկո Մորալիայի գլխավորությամբ։

Եկեղեցու համար սրբադասումը խիստ պատասխանատու քայլ է, քանի որ մահկանացուն զրկվում է իր մասին հետմահու աղոթքից։ Եկեղեցին դադարում է աղոթել մարդու համար և սկսում է աղոթել մեկին, ով համարվում է միջնորդ Աստծու առաջ։ Որևէ մեկին սրբադասելով՝ Եկեղեցին վկայում է, որ նրա ճանապարհը փրկագործող է և, որ նրա կյանքը առանձնանում է սրբակենցաղ վարքով։

Հռոմի կաթոլիկ եկեղեցում սրբադասման իրավունքը պապի բացարձակ մենաշնորհն է, սակայն մինչ այդ  գործընթացը 3 կարևոր փուլ է անցնում․

1․ Թեմական եպիսկոպոսին օգնելու և Երանացման (բեատիֆիկացիա), Սրբադասման (կանոնականացման) գործընթացներին սկիզբ դնելու թույլտվություն։

2․ Թեկնածուի բարեգործության մասին նյութերի ուսումնասիրություն՝ նրա պաշտամունքի շարունակության համար։

3․ Բանավեճերի կազմակերպում և քվեարկում։ Բեատիֆիկացիայի կամ սրբադասման մասին կոնգրեգացիայի միջնորդությունը ուղարկվում է Հռոմի պապին, ով վերջնական որոշում է կայացնում։

Եթե գործընթացն ավարտվում է թեկնածուի օգտին, ապա գործը քննում է սրբերի հարցերով զբաղվող Վատիկանի կոնգրեգացիան՝  Հռոմի պապին կից վարչական մարմինը։ Հռոմի պապի դրական որոշումից հետո կայանում է նոր երանելիի հանդիսավոր հռչակումը, որը հիմնականում տեղի է ունենում Ս. Պետրոս տաճարում։ Պտարագի ընթացքում բացվում է կտորով ծածկված երանելիի սրբապատկերը և հնչում է Te Deum օրհներգը։

Հիշեցնենք, որ նախկինում՝ 2015 թ-ի ապրիլին, Վատիկանի կոնգրեգացիան Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ։

Իսկ Մխիթար Սեբաստացու՝  այսօր տեղի ունենալիք Երանացման կարգը, ըստ ամենայնի, պետք է ընկալել որպես սրբադասմանը նախորդող քայլ։ Սա անհրաժեշտ է կանոնականացման գործընթացը սկսելու համար։

Մխիթար Սեբաստացու Երանացման կարգը, ըստ աղբյուրի, տեղի է ունենալու Ս․ Մարտինոս եկեղեցում․ հենց այս եկեղեցին է համարվում Սեբաստացու առաջին բնակավայրը։

Պատահական չէ նաև սեպտեմբերի 8-ի ընտրությունը։ Հայաստանյայց եկեղեցին սեպտեմբերի 8-ին, հաստատուն կերպով, նշում է Սուրբ Կույսի Ծննդյան օրը։ Հայտնի փաստ է, որ Մխիթար Սեբաստացին իր միաբանության կազմավորման օրը ընտրել է Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը՝  ապավինելով Նրա մայրական բարեխոսությանը։

Մխիթար Սեբաստացին իր անձնական օրինակով և հոգու պայծառությամբ եղել և մնում է քրիստոնեկան կյանքի չափանիշ, խոնարհության և իմաստության խորհրդանիշ։ «Խոնարհ սիրտով քեզի կը նուիրեմ, ո՜վ Հայ Ժողովուրդ, իմ երկար տարիներու աշխատանքիս պտուղը, իբր սիրոյ ձօն: Սրտանց կը տենչամ իմ վաստակս քեզի պարգևել և բոլոր անոնց՝ որ պայմաններուդ մէջ կը գտնուին. որովհետև ինչ որ իմս է՝ անիկա քեզի կը պատկանի, և ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Անոր համար՝ ինծի պարծանք է քեզի ծառայել, մանաւանդ թէ ասիկա լրումն է իմ և իմիններուս պաշտօնին։ Սկիզբէն ի վեր, ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ ժողովրդի մշակութային ծառայութեան եւ Աստծոյ Փառքին»: Մխիթար Սեբաստացի

preghiera_mechitar-armeno

Մխիթար Սեբաստացու Երանացման Դատի գրասենյակը տարածել է աղոթք, որն ավարտվում է այսպես․ «Իր բարեխօսությամբ, Տէր, պարգևիր մեզ շնորհը, որ խնդրում ենք Քեզնից, և թող, որ Ծառադ՝ Մխիթար Աբբահայրը, Քո Սուրբ Եկեղեցում հաստատուի իբրև օրինակ սրբութեան և եղբայրների միջև հաղորդութեան․ ամէն»։ Ամեն։

Տեղեկությունը՝  Սուսան Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից

Աղբյուրը՝  centrostudihrandnazariantz.blogspot.com

Կարող եք ծանոթանալ նաև՝  Մխիթար Սեբաստացի կայքէջին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Նունե Մովսիսյան

Տեսանյութը՝  Հակոբ Փափազյանի ֆեյսբուքյան էջից

Մխիթար Սեբաստացին (7.2.1676, Սեբաստիա – 27.4.1749, Վենետիկ, ամփոփված է Ս. Ղազար կղզում), գիտամշակութային, եկեղեցական, հասարակական գործիչ է, Մխիթարյան միաբանության հիմնադիրը:

Քսան տարեկանում հղացել է հոգևոր նոր միաբանություն հիմնելու գաղափարը. նպատակն էր աջակցել ազգի հոգևոր և իմացական վերելքին, ծավալել ուսումնակրթ., գիտ. և մշակութ. գործունեություն: 1700-ին Կ. Պոլսում, դավան. հակամարտությունների այդ կենտրոնում, Մ. Ս. իր շուրջն է համախմբել 8 աշակերտի և գաղտնի կաթոլիկություն քարոզել նրանց, հիմնել իր վանական միաբանությունը և հրատարակել կրոն. բնույթի 4 գիրք:

Դավան. հալածանքներից խույս տալու համար նա երկու տարի անց միաբանությունը տեղափոխել է Եվրոպա՝ Վենետիկի հասարակապետության տիրապետության ներքո գտնվող Մեթոն բերդաքաղաքը: Կրելով բազում դժվարություններ՝ Մեթոնում կառուցել է առաջին հայկ. եկեղեցին: 1712-ին Հռոմի պապը վավերացրել է միաբանության սահմանադրությունը, որի հիմքում դրվել են Բենեդիկտոսի կանոնները, իսկ Մ. Ս-ուն շնորհել է «աբբահայր» տիտղոս:

1717-ին Ծերակույտի հրովարտակով Մխիթարյան միաբանությանը շնորհվել է քաղաքամերձ Ս. Ղազար կղզին: 1717-ի սեպտեմբերի 8-ին Մ. Ս. իր 16 աշակերտներով ոտք է դրել բորոտների այդ բուժարանը, որը շուտով դարձել է հայաշունչ մենաստան: Այստեղ նրա բազմարդյուն գործունեությունը տվել է իր պտուղները: Ս. Ղազարում կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, որին ինքը «համալսարան» է կոչել: Ուս. ծրագրերի հիմքում դրել է աստվածաբանությունը, միաժամանակ աշակերտներին տվել բազմակողմանի կրթություն: Մ. Ս. հիմնել է մատենադարան, դրել հայ հին ձեռագրերի հավաքման և ուսումնասիրման սկիզբը, կազմել դասագրքեր: Մ. Ս. հրատարակել է շուրջ 50 հատոր գիրք (14-ը՝ ինքնագիր), որոնց մեծ մասը կոչված էր քարոզելու քրիստ. վարդապետությունը:

Քարոզներում նա շարունակ եղբայրության ու խաղաղության կոչ է արել, մերժել կրոն. երկպառակությունը հայոց մեջ, իր հրատարակած գրքերի տիտղոսաթերթերի վրա միշտ նշել տվյալ ժամանակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, կտրականապես դեմ եղել կաթոլիկ հայերի առանձին կաթողիկոսություն ունենալուն: Մ. Ս. իր կազմակերպ. ջանքերի շնորհիվ կարողացել է շարունակելի դարձնել միաբանությունը: Պատահական չէ, որ դեռ կենդանության օրոք նրան կնքել են «Երկրորդ Լուսավորիչ ազգիս», «Երկրորդ Մեսրոպ» և նմանօրինակ այլ անուններով: Մահվանից հետո միաբանությունը կոչել են նրա անունով, սկսած գործը շարունակել աշակերտները: Նրանք ընդարձակել ու խորացրել են իրենց ուսուցչապետի ազգօգուտ ծրագիրը՝ երեք դար շարունակ հաստատ պահելով «Մխիթարի տան» ավանդույթները:

Աղբյուրը՝ hycatholic.ru

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

14 отзывов на “Մխիթար Աբբահոր Երանացման և Սրբադասման դատի վերաբացման արարողություն

  1. Уведомление: Մխիթար Սեբաստացի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Փետրվարի 7, Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում — Գրադարանավարի բլոգ

  3. Уведомление: Փետրվարի 7, Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում — Գրադարանավարի բլոգ

  4. Уведомление: Փետրվարի 7, Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում — Գրադարանավարի բլոգ

  5. Уведомление: Մխիթար Սեբաստացի – Էմիլյա Զատիկյան, 1-2 կուրս

  6. Уведомление: Մխիթար Սեբաստացի — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 1․2 կուրս

  7. Уведомление: Մխիթար Սեբաստացի – Գալինա Ավագյան, 1-2 կուրս

  8. Уведомление: Մխիթար Սեբաստացի – Միքայել Խուդավերդյան 1-2 կուրս

  9. Уведомление: Մխիթար Սեբաստացի (լրացված) — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 1-ին կուրս

  10. Уведомление: Գրականություն — Գեղամ Մարգարյան, 1-3 կուրս

  11. Уведомление: Մխիթար Սեբաստացի — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 1-2 կուրս

  12. Уведомление: Մխիթար Սեբաստացի (լրացված) – Օֆելյա Առաքելյան, 1-3 կուրս

  13. Уведомление: Մխիթար Սեբաստացի (լրացված) — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ, Վեբ դիզայն

  14. Уведомление: Մխիթար Սեբաստացի — Սվետլանա Մոսոյան, 1-3 կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s