Հենրի Նուվեն «Ինքնամերժում»

ruben-armenyan

Մեր կյանքի ամենամեծ փորձությունը հաջողությունը չէ, ոչ էլ հանրաճանաչ լինելը կամ իշխանությունը, այլ ինքնամերժումն է:

Հաջողությունը, ճանաչված լինելը կամ պաշտոն ունենալը, իրոք, կարող է մեծ գայթակղություն լինել, բայց այն իրականում ընդամենը մի մեծ փորձության՝  ինքն իրեն չընդունելու փոքր մասն է միայն:

Երբ մենք համաձայնվում ենք հավատալ մեզ անարժան և անօգուտ համարող ձայնին՝ հաջողությունը, ճանաչված լինելը և իշխանությունը հեշտորեն ընկալվում են որպես խնդիրների լուծման հաջողակ մեթոդներ: Բայց իրական ծուղակը հենց այստեղ է՝  դուք չեք ընդունում ձեզ այնպիսին, ինչպիսին կաք իրականում:

Չեմ դադարում զարմանալ, թե որքան արագ եմ ես տրվում այս գայթակղությանը: Երբ ինձ մեղադրում են կամ քննադատում, մերժում են, դավաճանում կամ լքում, ես ասում եմ ինքս ինձ. «Դե, իհարկե, ահա և նորից  նույն բանը, պարզ է՝  ես ոչինչ եմ»: Փոխանակ քննադատորեն հաշվի առնելու բոլոր հանգամանքները կամ հասկանալու իմ և այլոց կարողություններն ու ունակությունները, ես հակված եմ ինձ մեղադրել ոչ միայն արածիս, այլև այն բանի համար, որ ես այնպիսին եմ, ինչպիսին ԵՄ: Իմ մութ կողմը շշնջում է. «Ես անպետք մարդ եմ…Ես արժանի եմ միայն նրան, որ ինձ հեռու վանեն, մոռանան, մերժեն և լքեն»:

Ձեզ, ամենայն հավանականությամբ, թվում է, որ դուք շատ ավելի հակված եք մեծամտության, քան ասենք՝ ինքդ քեզ չընդունելուն: Բայց մտածեք՝ արդյո՞ք մեծամտությունն ինքնամերժումի արտահայտությունը չէ: Արդյո՞ք մեծամիտ մարդն իրեն չի դնում պատվանդանի վրա, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի այնպիսին, ինչպիսին ինքն է տեսնում իրեն: Հնարավոր է, վերջիվերջո, մեծամտությունն ուղղակի ևս մեկ միջոց է սեփական ոչնչության զգացողությունից ազատագրվելու համար:

Ինքնամերժումը և մեծամտությունը հավասար կերպով մեզ դուրս են մղում իրական կյանքից՝ դժվարացնելով և գործնականում անհնարին դարձնելով մարդկանց հետ խաղաղ գոյակցությունը: Ես շատ լավ գիտակցում եմ, որ իմ մեծամտության տակ թաքնված է կասկածանքի արդար չափաբաժին, այնպես, ինչպես իմ ինքնամերժման տակ թաքնված է հպարտությունը: Հպարտությունից եմ փքվել, թե ցածր ինքնագնահատականից կծկվել, մեկ է, ես կորցնում եմ իմ հետ եղած կապը՝ ով եմ ես իրականում, իսկ արդյունքում՝ աղավաղվում է իրականության նկատմամբ իմ պատկերացումները:

Ես հույս ունեմ, որ դու ինքնամերժման գայթակղության մեջ կկարողանաս ինչ-որ կերպ ճանաչել ինքդ քեզ, կհասկանաս՝  արդյոք դա մեծամտություն կամ ցածր ինքնագանահատականի արտահայտություն է:

Հաճախ ինքնամերժումը պայմանավորված է լինում անձի ներսում անվստահության գործոնի հետ, որը արտահայտվում է նևրոտիկ դրսևորումներով: Սակայն մարդու հոգեկան աշխարհը նևրոզների միջոցով հասկացնել է տալիս խորքային թաքնված մթին կողմեր՝  ցավագին զգացողությունն առ այն, որ մարդկանց կողքին դու տեղ չունես:

Ինքնամերժումը հոգևոր կյանքի ամենամեծ թշնամին է, որովհետև այն հակասում է վերևից եկող ձայնին, որը մեզ կանչում է՝ «Սիրելիներ»:

Աղբյուր՝   Генри Нувен. «Жизнь возлюбленного»

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  Ռուբեն Արմենյանի ֆեյսբուքյան էջից

Կարող եք ծանոթանալ՝  Հենրի Նուվեն «Նա առաջինը սիրեց մեզ»

«Սիրո ներքին ձայնը» ,  «Պատկերացրու, որ…», «Նա է կյանքի և բուժման աղբյուրը»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Հենրի Նուվեն «Ինքնամերժում»

  1. Уведомление: Նուվեն «Քո նվիրած իմ նոր հայացքը…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հենրի Նուվեն «Ինքնամերժում» — Ղազարյան Էդգար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s