Ամեն անգամ, երբ մերոնք ցավի մեջ սիրտ են անում և սկսում են կատակել, բարի նշան է,
ուրեմն՝ զգուշորեն, կամացուկ մոտենում է խաղաղությունը։ Ուզում եմ հավատալ, որ այս անգամ էլ է այդպես լինելու՝ վերջապես ավարտվելու է այս մղձավանջը․․․Մի լուսանկարի պատմություն։ Գյումրեցի սպան պատահաբար հանդիպում է կամավորականների ջոկատով Արցախ գնացած հորը ու զարմացած ասում. « Ի, պա դու՞ էլ ես եկել»։ Հայրը լուրջ դեմքով .«Իշու ձագ, կարո՞ղ է գիտես հայրենասեր մորդ ես քաշել»:
Առավոտ ծեգին ֆեյսբուքյան իրանցի մի ընկեր նամակ ուղարկեց. «Ինչ լավն եք, հայեր, շատ ապրեք»։ Պիտի ապրենք, բա ինչ պիտի անենք, այ ախպեր․․․