Շուշիի Ս․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին առաջին անգամ տեսել եմ 1987-ին՝ խեղճացած, կծկված, գոմաղբի ու ծղոտի մեջ կորած, երկրորդ անգամ՝ 1997-ին, երբ նոր էր դադարել հրթիռների պահեստ լինելուց։ Տարիներ հետո, երբ կրկին տեսա Շուշիի Ամենափրկիչը, աչքերիս չէի հավատում․ ոչ մի կերպ չէի կարողանում այդ լուսե ու պայծառ վեհությունը համեմատել մինչ այդ տեսածիս հետ: Եվ, եթե Ղազանչեցոցը՝ իմ սիրելի Ղազանչեցոցը, կարողացավ մեջքն ուղղել, հավատացած եմ՝ այս անգամ էլ կկարողանա։
Առաջ Աստված․․․