Թումանյան «Հանգիստ ու լիքը հավատով»

9ba3c6cddf0f82339d1f36687a6b1bcc

Քուրդ-տաճկական սրածությունն ու ավերածությունն ամայացնում է տաճկական Հայաստանը։

Մինչև ուր հասնում է իրենց միշտ արյունոտ ու հավիտյան նզովված ձեռքը, համատարած կոտորածով ճգնում են բնաջինջ անեն մեր հին ու ազնիվ ցեղը, մեր շատ տառապած ու ծվատված ցեղը, և կոտորածից ազատվածները քուրդ-տաճկական սահմաններից հարյուր հազարներով հոսանք են առել դեպի մեզ, դեպի ռուսական Հայաստան։

Մեծ է փորձությունը ու աղետն ահռելի։

Բայց մենք երեկ-մեկելօրվա ժողովուրդը չենք, առաջին անգամը չենք տեսնում էս տեսակ աղետ և, ինչ որ տեսնում ենք, անօրինակ չի մեզ համար։

Սրանից շատ ավելի մեծ աղետներ ենք տեսել, շատ ավելի մեծ տարածությունների վրա, շատ ավելի երկար ժամանակներով, շատ ավելի ծանր կորուստներով, փախչողն ու հաղթողն էլ չի իմացել թե ո՞ւր ապաստանի ու ոչ մի տեղից էլ ոչ մի օգնություն կամ օգնության հույս չենք ունեցել։ Բայց, այսուամենայնիվ, անց ենք կացրել էս ամենը։

Էսօր շատ ավելի բարեհաջող են պայմանները։ Էսօր մենք մարտնչում ենք մեր թշնամիների դեմ, մեր գաղթականն ապավեն ունի ռուսական Հայաստանում, իր եղբայրների մոտ, և սովածը այլևս իր տրեխը չի ուտում կամ իր հարազատին, էսօր մեզ հետ է ռուսական մեծ բանակն ու բովանդակ Ռուսաստանը, նրա միջոցով էլ աշխարհքի մեծագույն պետություններն ու լուսավոր ազզերը, և, համաշխարհային թոհ ու բոհի մեջ, մեր վիճակի մասին խոսք են հանում Ռուսաստանից մինչև Ամերիկա, վերջապես էն հաստատ հավատն էլ ունենք, որ ինչքան էլ կատաղի լինի թշնամու վայրագությունը՝ վերջինն է լինելու։

Էս ամենը լավ պետք է իմանա ամեն մի հայ ու միշտ հիշե, ոչ ոք հուսահատի ու վհատի խոսքեր չպետք է անի, որ հատուկ է ձախորդ վայրկենին, փորձությունը, ինչքան էլ մեծ լինի, պետք է տանենք արիությամբ ու վեր կենանք միասին, միահամուռ ուժերով դիմագրավելու մեր վատթար թշնամիներին և դարման տանենք ընդհանուր ազգային աղետին հանգիստ ու լիքը՝ մոտիկ լավագույն ապագայի անսասան հավատով։

Սկզբնաղբյուր՝  Թումանյանի ԵԼԺ հատոր 7, էջ 180-181

Աղբյուր՝  Վիքիդարան

Կարող եք ծանոթանալ նաև՝  Թումանյանը և Արցախը

Թումանյան ջան․․․

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

10 отзывов на “Թումանյան «Հանգիստ ու լիքը հավատով»

  1. Уведомление: Մենք ենք ու մեր բանակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. «Էդպես էլ մենք ժողովուրդ չդառանք, մնացինք խալխ»․
    ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ

    Нравится

  3. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  4. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  5. Уведомление: Կարդում ենք Թումանյան | Վիգեն Հովակիմյան

  6. Уведомление: Հ. Թումանյան. առաջադրանքներ – Նանե Մոմչյան

  7. Уведомление: Հովհաննես Թումանյան.Առաջադրանքներ: — Մարգար Ներսեսյան

  8. Уведомление: Հովհաննես Թումանյան | Վահան Մանուչարյան

  9. Уведомление: Հ. Թումանյան վարժություններ – Սոնա Բիանջյան

  10. Уведомление: Կարդում ենք Թումանյան — Մանե Հովհաննիսյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s