Մենք ենք, մեր սարերը

1401609040_stepanakert-baba-i-deda

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձան կոթողը տեղադրվել է 1967 թ․-ի նոյեմբերի 1-ին։ Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։

Այս կոթողը համարվում է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Գտնվում է բլրի գագաթին՝ Ստեփանակերտի մուտքի մոտ։ Հայտնի է որպես «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», «Մամիկ-պապիկ» անվանումներով։

Կոթողի քանդակագործը՝ ծնունդով արցախցի Սարգիս Բաղդասարյանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Երևանում: Նրա հայտնի աշխատանքներից է նաև Ավետիք Իսահակյանի արձանը մայրաքաղաքի Աբովյան փողոցում: Յուրի Հակոբյանը եղել է ԼՂԻՄ-ի գլխավոր ճարտարապետը։

Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև գոյություն ունեցող փոխադարձ կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ կեցվածքով ու սևեռուն հայացքով։

Կոթողի պատվանդան չունենալը խորհրդանշական է։ Արցախցիների միայն գլուխն է այս հողի վրա, նրանց մարմինը, ոտքերը շատ խորը արմատացած են այս լեռների մեջ, և նրանց արմատախիլ անել, պոկել այս հողից ուղղակի հնարավոր չէ։

Սխեմատիկ և երկրաչափական լուծումներով ստեղծված կնոջ և տղամարդու մեծադիր այդ դիմաքանդակները երբեմն համեմատվում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ:

Կոթողը երկարակյացների պատվին կառուցված աշխարհի առաջին հուշարձանն է։ Այլ կերպ, այս կոթողը անվանում են նաև Երկարակյացների հուշարձան:

Իսկ կոթողի հեղինակը՝ Սարգիս Բաղդասարյանը վկայում է, որ պատկերել է իր տատին ու պապին։ Խնդրեմ՝ ինքներդ համոզվեք․ կոթողի նախատիպն է։

123561376_443595266609842_1571080576225243673_n

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Մենք ենք, մեր սարերը

  1. Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք 2 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s