Դուք կարող եք հասկանալ, որ անցում եք կատարում ճակատագրի նոր մակարդակ, եթե հիշեք, թե ինչպես եք այս աշխարհ եկել:
Ի՞նչ է զգում երեխան ծնվելուց առաջ։
Պտղաջրերը դառնում են թունավոր։ Սնունդը չի բավարարում։ Պտղին թթվածինը չի հերիքում։ Նեղվածք է։ Չափից ավելի անհարմար։ Այնուհետև աշխարհը սկսում է նեղանալ և պտղին դուրս մղել: Դա ցավոտ է, սարսափելի, անհնար է շնչել:
Բնական ճանապարհով ծնվելու համար պետք է անցնել տառապանքի և վախի միջով՝ բախվելով նախկինում անհայտ երևույթի հետ: Պետք է անցնել հուսահատության միջով ՝ հավաքելով բոլոր ուժերը և թողնելով անցյալը:
Կյանքում էլ է այդպես․ ճակատագրի նոր մակարդակի անցումը տեղի է ունենում հենց այդպես ՝ հոսելով տագնապի, լարվածության և հուսահատության միջով: Եթե դա իրականում անցում է նոր կյանքի և նոր մակարդակի՝ մարդը կորցում է ամեն ինչ:
— ✅ աջակցություն չկա։ Ընկերները, հարազատները, ծանոթները չեն կարողանում կամ չեն ուզում օգնել։ Մարդը կյանքում մնում է մենակ․ ինքն է ու իր խնդիրները։ Օգնություն ստանալու ցանկացած փորձ արդյունք չի տալիս։ Հույսդ միայն քեզ վրա պիտի դնես։
-✅ եկամուտներն անհետանում են կամ մեծապես նվազում են, ռեսուրսները հալվում են: Այն, ինչը նախկինում սնուցում և կայունացնում էր՝ վերանում է: Նոր աղբյուրներ չկան: Մի փոքր էլ, և դուք կարող եք սնանկանալ կամ պարզապես ուտելու ոչինչ չունենալ։
— ✅ խնդիրներ են առաջանում առողջության հետ։ Մեկ մի տեղն է ցավում, մեկ՝ մյուս տեղն է անհանգստացնում։ Մարդն իրեն ահավոր հոգնած է զգում, կարծես թե քրտնաջան աշխատանք է կատարել կամ վազել է մարաթոնում: Այդ ամենն առաջանում է ամբողջ օրգանիզմի անգիտակցական լարվածությունից․ մենք սեղմվում ենք գունդի մեջ ՝ կրկին վերապրելով աշխարհ գալու մեր ծննդյան գործընթացը: Եվ դրանից շատ ենք հոգնում:
— ✅ անհանգստությունը տանջում է։ Առջևում անհայտություն է։ Մենք իրավիճակի վրա ազդեցություն չունենք․ մի կողմից մեզ ձգում-քաշում է ճակատագիրը, մյուս կողմից որոշ ուժեր մեզ դուրս են մղում սովորական կյանքի հունից։ Մենք ուրախ կլինեինք ոչինչ չփոխել, բայց ամեն ինչ փոխվում է ինքնիրեն։ Մենք չենք կարող վերահսկել այն, ինչ տեղի է ունենում, ուստի անհանգստությունը գնալով ավելի ու ավելի է ահագնանում:
Դուք ստիպված կլինեք անցնել այս գործընթացները, եթե ձեզ սպասվում են լավ փոփոխություններ։ Դուք ստիպված կլինեք անցնել հուսահատության և անցյալի հնարավորությունների կորստյան միջով:
Կան մարդիկ, ովքեր ծնվել են առանց տառապանքի՝ կեսարյան հատումով: Բայց նրանք նույնպես ունենում են անհանգստության, ռեսուրսների կորստի, կյանքի թունավորման զգացում․․․Նրանց համար ավելի դժվար է հետագայում դիմանալ կյանքի նման ժամանակահատվածին. նրանք ավելի քիչ փորձ ունեն:
Դա ծանրագույն վիճակ է, սակայն վերջում ձեզ սպասվում է ավելի բարձր դիրք, ավելի երջանիկ և ազատ կյանք, նոր հնարավորություններ:
Այնպես որ, դուք պետք է դիմանաք այդ անորոշ վիճակին։ Դրա մեջ գտեք ռեսուրսներ, որպեսզի կարողանաք պայքարել ինքներդ ձեզ համար, ինչպես նաև՝ կյանքում նոր մակարդակի հասնելու համար:
Պայքարեք ձեր Նոր ծննդյան համար․․․
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ ֆեյսբուքից