«Տե՛ր, ինձ ետ պահիր ճակատագրական սովորություն դարձած այն մտքից, թե ես պարտավոր եմ ցանկացած առիթով ինչ-որ բան ասել:
Փրկի՛ր ինձ, որպեսզի ես չմիջամտեմ մարդու գործերին` ինչ-որ բան ավելի լավ անելու ձգտումից դրդված:
Թող որ ես մտածեմ, բայց ձանձրալի չլինեմ: Լինեմ օգտակար, բայց ոչ բռնակալ:
Հեռո՛ւ պահիր ինձ գայթակղությունից` անվերջանալի մանրամասների մասին հանգամանալից բացատրելուց:
Տո՛ւր ինձ թևեր, որպեսզի ես տկար լինելու դեպքում էլ հասնեմ նպատակին:
Կնքի՛ր բերանս, եթե ես ուզենամ հիվանդությունների մասին պատմել: Պատմելու դեպքում դրանք ավելի կշատանան, իսկ մինչև վերջ հաճույքով ներկայացնելու դեպքում` ավելի կքաղցրանան:
Չեմ համարձակվում քեզնից խնդրել հիշողությունս լավացնել, ավելի լավ է բազմապատկիր իմ մարդասիրությունը:
Զսպի՛ր իմ ինքնավստահությունը, երբ հիշողությունս բախվի ուրիշների հիշողությանը:
Մի բան եմ խնդրում, Տե՛ր, ոչ էլ ողորմիր ինձ, երբ տպավորիչ դաս տաս ապացուցելու համար, որ ես էլ կարող եմ սխալվել:
Եթե ես սովորել եմ լինել սրտաբաց, պահպանի՛ր իմ այդ կարողությունը:
Ճիշտն այն է, որ ես չեմ պատրաստվում սրբի վերածվել. որոշ սրբեր անտանելի են շփվելու համար:
Մարդիկ էլ երբեմն տանելի չեն լինում. արարչագործության վերնամասում սատանան է:
Սովորեցրո՛ւ ինձ լավը փռել այնտեղ, որտեղ չեն սպասում և բացահայտել ուրիշների մեջ անսպասելի տաղանդներ»:
Աղբյուրը` Собиратель звезд
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Տեր, սովորեցրու ինձ — Ղազարյան Էդգար