Հուզական էներգիա

87958580_2775820742506715_943436574983454720_n

Կա մարդկային էներգիայի երկու տեսակ՝  ֆիզիկական և հոգևոր:

Ընդ որում, «էներգիա» հասկացության մեջ «էզոթերիկ» ոչինչ չկա: Այս եզրույթն կիրառել են և՛ Ֆրեյդը, և՛ Հանս Սելյեն: Այն կիրառում են նաև ժամանակակից գիտնականները:

Ֆիզիկական էներգիան լրացվում է սնունդով և չափավոր ֆիզիկական գործունեությամբ: Այդպես մարտկոցը կարող է լիցքավորվել արտաքին աղբյուրից. կոտլետ կերար կամ շարժվեցիր՝  մարտկոցը լիցքավորվեց: Մարդը շարժվում է, աշխատում է չափավոր, զբաղվում է մարմնամարզությամբ՝  այդկերպ համալրելով իր ֆիզիկական էներգիան:

Մինչդեռ հոգևոր էներգիայի դեպքում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Այն բաժանվում է մտավոր, մենթալ, հուզական էներգիաների: Հոգևոր, մտավոր էներգիան կարող է լրացվել ինքնազարգացմամբ, սովորելով, խելացի գրքեր կարդալու և խնդիրներ լուծելու միջոցով: Ինչպես նաև՝ խելացի և զարգացած մարդկանց հետ օգտակար հաղորդակցության մեջ գտնվելով: Ֆիզիկական էներգիան ենթադրում է գործողություն:

Հոգևոր, մտավոր էներգիան ինքնին միտքն է: Մտածեցիր և արեցիր: Որոշեցիր և կատարեցիր: Մտածեցիր, որ պետք է ուտել և կծեցիր հասած խնձորը, հետո կերար: Ամեն ինչ հերթով: Բայց ահա առանց հուզական ներգիայի՝ գործընթացը կարող է ներկայանալ այսպես. ուզում էի ուտել, որոշեցի, որ պետք է խնձորը վերցնեմ և կծեմ: Սակայն ոչ ցանկություն կա, ոչ էլ ուժ՝ այգի գնալու և խնձոր քաղելու համար, կամ էլ մարզվելու գնալու, կամ՝ ինչ որ մեկի հետ  ծանոթանալու։ Չնայած, դե՛ լավ կլիներ, որ լիներ: Լավը լավ կլիներ, բայց էներգիա չկա: Չկա հուզական էներգիա:

Մարդը կարող է ճիշտ մտածել: Շարժվել էլ կարող է: Բայց առանց հուզական էներգիայի՝ ոչինչ չի ստացվի: Ավտոմեքենան կարգին է, բայց բաքում բենզին չկա: Կամ ակումլյատորն է նստել: Եվ մեքենան տեղում կանգնած մնալով՝ ժանգոտվում է։ Դրա համար կարևոր է, որպեսզի հուզական էներգիան լիցքավորվի: Այն մարդու շարժիչ ուժն է, մարմնի և բանականության, մտքի և գործողության միջև կապող օղակը: Եթե ​​դուք ամեն ինչ հասկանում եք, բայց ինչ-ինչ պատճառներով չեք շարժվում և չեք գործում, ամենայն հավանականությամբ, դուք խնդիր ունեք հուզական էներգիայի արտահոսքի հետ: Այն հնարավոր է կորցնել հետևյալ դեպքերում՝

🔻ուժեղ ցնցում կամ սիրելի մարդու կորուստ, ում հետ դուք հուզական կապ եք ունեցել: Կամ՝ դավաճանություն սիրելիի կողմից:

🔻թունավոր միջավայր, որտեղ խրոնիկ կերպով զգացել ես բացասական հույզեր: Բացասական հույզերը շատ արագ են «նստեցնում» մարտկոցը: Նույնիսկ, եթե դրանք շատ ցցուն չեն արտահայտվում։

🔻միապաղաղ, միօրինակ աշխատանքը, որը բավարարվածություն չի բերում:

🔻կյանքի ուրախությունների բացականությունը: Դուք ձեզ թույլ չեք տալիս ավելորդ բաների՝ պայծառ, համեղ, ուրախ, զվարճալի։ Օրինակ՝  դուք ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ծիծաղել: Կամ՝  ե՞րբ եք ուզեցել երեխայի նման ցատկոտել ուրախությունից: Ե՞րբ եք ինքներդ ձեզ համար նվերներ գնել, իսկ ինքներդ ձեզ ինչ-որ բանով ուրախացրե՞լ:

Սրանց բացակայությունը հանգեցնում է հուզական էներգիայի անհետացման: Մինչդեռ հենց այդ էներգիան է որոշում մեր հաջողությունը: Հաղթում է նա, ով «լիցքավորված է հույզերով», ով հուզականորեն տրամադրված է հաջողության: Հաղթում է նա, ով առատորեն օգտվում է էներգիաների բոլոր տեսակներից:  Հետևաբար, եթե դուք ամեն ինչ ճիշտ եք անում և ճիշտ եք մտածում, սակայն արդյունքն աննշան է կամ բոլորովին չկա, առողջությունն էլ այն չէ և խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվում, ուրեմն հնարավոր է, որ դուք գործ ունեք հուզական էներգիայի պակասի հետ: Հարկավոր է նորից կարդալ վերոհիշյալ պատճառները, որի հետևանքով կարող էր անհետանալ ձեր հուզական էներգիան:

Էներգիաների ներդաշնակությունն անհրաժեշտ է երկար, երջանիկ կյանք և լավ ինքնազգացողություն ունենալու համար: Անհրաժեշտ է վերահսկել հավասարակշռությունը և, իհարկե, չանտեսել զգացմունքները…

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` Ինչպես կառավարել հույզերը

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Հուզական էներգիա

  1. Уведомление: Ինչպես կառավարել հույզերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s