Լավ մարդու գլխավոր հատկանիշը

ruben-armenyan

Լավ մարդն ունի մի զարմանալի հատկություն: Նա երբեք դիտավորյալ կերպով տառապանք չի պատճառում ուրիշներին: Եվ նա դա անում է հատուկ:

Անգամ այն դեպքում, երբ լավ մարդու վրա հարձակվում են, և նա ստիպված է պատասխան տալ չարին, միևնույնն է, նա դրանից հաճույք չի ստանում: Նա գոհունակություն է զգում արդարությունից, բայց ոչ երբեք չարագործի տառապանքներից:

Դրա պատճառն այն է, որ լավ մարդու մոտ զարգացած է էմպաթիան: Նա ի վիճակի է կարեկցել և զգալ ուրիշների ցավը: Կարելի է ասել` այդ ամենը նա կարողանում է զգալ ուղեղով: Այդ ամենը զգում է իր մաշկի վրա:

Լավ մարդը, նույնիսկ նկարներով կամ էկրանի վրա, չի կարողանում տառապանք և ցավ տեսնել: Ոչ թե նրա համար, որ նա անսիրտ եսասեր է, ինչպես կարծում են խոշտանգված կենդանիների լուսանկարներ ուղարկելու սիրահարները, այլ որ նա այդ ամենից ֆիզիկապես ցավ է ապրում: Նա ֆիզիկական ցավ է զգում:

Այսպիսի մի փորձ են արել: Գիտնականները մարդկանց առաջարկել են բզեզները մանրացնել սրճաղացով: Իրականում բզեզները մնում էին անվնաս, սայրերը նրանց չէին դիպչում: Հատուկ ծրագիր կար, որն ապահովում էր բզեզների պատյանների ճռճռոցը:

Մարդիկ կային, ովքեր հաճույքով լսում էին բզեզաղացի ձայնը: Դա նրանց զվարճացնում էր: Մյուսները հրաժարվում էին դա անել` անգամ փողի դիմաց: Նրանք դուրս էին գալիս սենյակից, որտեղ անցկացվում էր այդ փորձը։ Նրանք պատկերացնել անգամ չէին կարող, որ բզեզաղացի ձայնն ուղղակի միացված է…

Լավ մարդը միտումնավոր չի ցավեցնում ուրիշներին: Նույնիսկ թշնամիներին: Նա հիանալի գիտի` եթե ինչ-որ մեկին հարվածի, ինքն էլ ցավ կզգա: Հակադարձումը ցավոտ կլինի: Նա այդպես է ծնվել, և մանկությունից հասկանում է իր այդ առանձնահատկությունը:

Այնպես որ, լավ մարդը տառապում է, բաժանում է և ներում է, կարելի է ասել՝ ակամա։ Նա անտեսանելի կապերով կապված է կենդանի էակների և նույնիսկ բույսերի հետ։ Նա ինքն է տառապում, երբ պաշտպանվելիս ստիպված է լինում պատասխան հակահարված տալ։

Հենց այս պատճառով լավ մարդը տառապում է, տհաճ և ցավոտ ապրումներ է ունենում կոնֆլիկտից հետո, եթե նույնիսկ միանգամայն ճիշտ էր և ընդամենը պաշտպանվում էր: Ինքը, միևնույնն է, իրեն լավ չի զգում, որ հաղթել է։ Ինքը կարող էր իրեն կանգնեցնել։ Իր ներսում, միևնույնն է, նստվածք է մնում, քանի որ ակամայից ինքն իրեն էլ է ցավ պատճառել։

Ահա և լավ մարդու գլխավոր հատկանիշը․ նա իրենն է համարում կենդանի էակների ցավը, նա կապված է Տիեզերքի և ողջ կենդանի բնության հետ։ Լավ մարդը Աստծո հետ է կապված։

Քանի դեռ մարդը կարողանում է տառապել և կարեկցել՝ նա շարունակում է մնալ լավը: Թեև լավ մարդ լինելը շատ դժվար է։ Եվ նաև ցավոտ է։

Այնպես որ, հեշտ է հասկանալ՝ ով է իրականում լավ մարդ․․․

Աղբյուր՝ Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Լավ մարդու գլխավոր հատկանիշը

  1. Уведомление: Լավ մարդու գլխավոր հատկանիշը — Ղազարյան Էդգար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s