Հպարտության մասին

pride-1288x724

«Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ ամբարտավանությունը»։ (Իմաստ․Ե 8)

ԼԱ․ Ավելի մեծ մեղք չկա, քան հպարտությունը, որովհետև իր հետ շղթայված ունի բոլոր մեծամեծ մոլությունները։

Ուրեմն հպարտությունն է բոլոր գլխավոր մոլորությունների մայրն ու դայակը, նրանից են առաջ գալիս մեղքերի անթվելի ծնունդները, որոնցից մեկն իսկ բավական է մարդուն կորստյան հասցնելու։ Ուստի պետք է հպարտությունից ավելի փախչել, քան մահաբեր թույնից։

ԼԴ․ Հպարտը, ինչպես նաև ամբարտավանը՝  կազմված «ամբ», «արտ», «վան» բառերից, հարմարապես ստուգաբանվում են «դեպի ամպի կողմը՝ երկրից դուրս (արտաքս) վանված»։ Որովհետև ամբարտավանը հավատում է, թե բարձրացել է մինչև ամպերը՝ իր սկզբնահայր Սադայելի օրինակով, ով ասում էր․ «Ամպերից էլ վեր կբարձրանամ, կնմանվեմ Բարձրյալին» ( Եսայի ԺԴ 13-14)։ Այդ պատճառով էլ հպարտների անկումը սոսկալի է։ Որովհետև ով սաստիկ մեծ բարձրությունից է ընկնում, խիստ մանր է փշրվում։

Ով ճանաչում է Աստծուն, ձգտում է սիրել Նրան, որովհետև սերը ճանաչված առարկայի հետ ծանոթությունից է ծնվում։ Ով Աստծուն սիրում է, միանում է Նրա հետ, որովհետև սերը սիրողին սիրելիի հետ միավորողն է։ Եվ ով միանում է Աստծո հետ, գերագույն պատվի է բարձրանում։ Եվ ահա ով փափագում էր մարդուց ու նյութական գոյացություններից վեր լինել, հոգու խոնարհությամբ հասնում է իր փափագին և Աստծո հրեշտակի պես լինում։ 

Ուրեմն թող հպարտները փոխեն իրենց կարծիքն ու խոնարհ լինեն, սիրեն Աստծուն և փառավորվեն նրա կողմից, այլապես դժոխքում պիտի կրեն իրեն սկզբահոր՝ Սադայելի պատիժը։

Դ․ Գոռոզները սովոր են ապերախտ լինել, որովհետև երբ իրենց մի բարեկամից ձանձրանում են, չեն հիշում նրա հավատարմությունն ու երախտիքները, այլ իսկույն մերժում են նրան։ Որովհետև մտերիմ խորհրդակիցներ ու երախտավորներ կորցնելը բնավ ցավ չէ նրանց, և ով մի անգամ անհաճո է նրանց թվում, այլևս երբեք չեն կամենում նրա հետ տեսակցել։

ԻԼ․Բոլոր ժամանակներում հպարտները նախատակոծ ու խայտառակ են եղել, միշտ լինում են և կլինեն ապագայում՝ ըստ Աստծո արդար դատաստանի։

Լ․Բնական կամ ստացական բարիքները երբեմն հպարտության պատճառ են դառնում։ Ուստի եթե մեկը սրատես աչքով գիտի նախապես իր շուրջ տեղի ունեցած դեպքերն ու այն վիճակը, որում այժմ գտնվում է, և նրանցով գուշակի ապագան, իսկույն կխոնարհվի։

«Մարդու ամբարտավանության սկիզբը Տիրոջից հեռանալն է, քանզի նրա սիրտն Արարչից խոտորվեց»։ (Սիրաք Ժ 14)

Աղբյուր՝  Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի «Խրատի թանգարան», Ս․ Էջմիածին-2011, Գլուխ Բ «Հպարտություն», էջ 250-263

Կարող եք ծանոթանալ նաև՝  Ծուռ նստենք, շիտակ խոսենք

«Առանց խոնարհամտության իզուր են ամեն ջանք, ամեն մի ժուժկալություն, հնազանդություն, անընչասիրություն, իմաստություն: Քանի որ բարու սկիզբը և վերջը՝ խոնարհամտությունն է, ինչպես չարի սկիզբը և վերջը՝ բարձրամտությունը: Իսկ այս պիղծ հոգին հնարամիտ է և բազմաձև. ըստ որի ամեն ջանք օգտագործում է բոլորին և ամեն մեկին տիրելու նպատակով. ինչ ճանապարհով էլ նրանք գնան, ցանցեր է լարում: Իմաստունին որսում է իմաստությամբ, ուժեղին՝ ուժով, հարուստին՝ հարստությամբ, բարետեսին՝ գեղեցկությամբ, պերճախոսին՝ ճարտասանությամբ, լավ ձայն ունեցողին՝ ձայնի հաճելիությամբ, նկարչին՝ արվեստով, ճարպիկին՝ ճարպկությամբ: Այդպես էլ չի դադարում գայթակղել նաև հոգևոր կյանք վարողներին և ցանց է լարում աշխարհից հրաժարվածներին՝ առանձնության մեջ, ժուժկալին՝ ժուժկալության մեջ, անխոսին՝ անխոսության մեջ, անընչասերին՝ անընչասիրության մեջ, գիտունին՝ գիտունության մեջ, երկյուղածին՝ երկյուղածության մեջ: Այդ պատճառով, գիտենալով այդ կրքի դաժանությունը «քանի որ, այն որտեղ արմատ ձգի, այնտեղ փչացնում է և՛ մարդուն, և՛ նրա ջանքերը», Տերն այն հաղթահարելու համար մեզ տվել է խոնարհամտությունը, ասելով. «Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք» (Ղկ. 17. 10): Եփրեմ Ասորի 

«Հրեշտակները խռովվեցին և դևեր դարձան՝ սրտի հպարտության պատճառով»։ Անտոն Մեծ 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Հպարտության մասին

  1. Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք 2 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s