Մարդկային կյանքը խաթարող հինգ հիմնական էմոցիաներն են`
- Անգիտություն
- Ցանկություն
- Ատելություն
- Հպարտություն
- Խանդ
Հինգ էմոցիաների հակաթույնները`
• Անգիտությունից` տեղեկացվածություն այն ամենի մասին, ինչը տեղի է ունենում
• Ցանկությունից` մեծահոգություն, շռայլություն
• Ատելությունից` կարեկցանք, համբերատարություն
• Հպարտությունից` ամեն ինչում հավասարության գիտակցում
• Խանդից` ուրիշներին երջանիկ տեսնելու ցանկություն
Էմոցիաները հաղթահարելու երեք մակարդակները
1. Գիտակցաբար խուսափել վերոհիշյալ էմոցիաներն առաջացնող հանգամանքերից
2. Գիտակցել, որ դրանք երազի նման են (այսինքն` անցողիկ են) և կիրառել վերև թվարկված հակաթույնները
3. Չկենտրոնանալ այդ էմոցիաների վրա, այլ ճանաչել դրանց իրական բնույթը և ընդունել որպես իմաստություն տանող ուղիներ` օգտագործելով դրանց էներգիան:
Իմաստության հինգ ձևերը`
1. Տեղեկացվածությունը` տգիտությունը վերացնելու արդյունք
2. Անկախությունը` կապվածության կամ ցանկության իրական բնույթը հասկանալու արդյունք
3. Արդարամտությունը` չարությունը հաղթահարելու արդյունք
4. Հավասարությունը` հպարտության վերացման արդյունք
5. Կատարելությունը` խանդի և նախանձի վերափոխման արդյունք
Աղբյուրը` urchaild.livejournal.com
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Չարությունը և ատելությունը հաղթահարելու դեպքում` էմոցիան վերածվում է իմաստության. սա լուսավորյալ գիտակցություն է, մարդն ի վիճակի է ամեն ինչ տեսնել ամենայն հստակությամբ, ոգեշնչումով, զգալ սրությամբ` կարծես պայծառ լույս միացրած լինեն: Իրերը և երևույթները երևում են այնպիսի ճշգրտությամբ, ինչպես որ կան իրականում:
Հպարտությունը հաղթահարելու դեպքում` էմոցիան վերափոխվում է հավասարության իմաստության. սա բերում է բոլոր երևույթների հարստությունը հավասարապես ընկալելու լուսավորյալ կարողության:
Ցանկությունները և կապվածությունը հաղթահարելու դեպքում` էմոցիան դառնում է խորաթափանց իմաստություն. սա օգնում է մարդուն նրբորեն տեսնել տարբերությունները և թույլ է տալիս միշտ անսխալ ընտրություն կատարել:
Խանդը հաղթահարելու դեպքում` էմոցիան տալիս է փորձառության իմաստություն. սա այնպիսի տաղանդ է, որն ունենալու դեպքում միանգամայն հնարավոր է դառնում տեսնել երևույթների միջև առկա փոխկապակցվածությունը և պատճառահետևանքային կապերը: Այս իմաստությունը օգնում է մարդկանց արդյունավետ գործել և հասնել իրենց նպատակներին:
Անտեղյակությունը և ամաչկոտությունը հաղթահարելու դեպքում` մենք ստանում ենք ինտուիցիայի ներհայեցողական իմաստություն: Մարդն ամեն ինչ գիտի պարզապես այն պատճառով, որովհետև ի սկզբանե միտքը ոչնչից առանձնացված չէ:
Նյութը և լուսանկարը` Տրդատ Դոնիկյանի ֆեյբուքյան էջից
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի