Ծուռ նստենք, շիտակ խոսենք 3

123

Նախապես մի բան ասեմ, որպեսզի ասելիքս ճիշտ հասկացվի։

Բնույթով եղել, մնում եմ անկուսակցական, որևէ կուսակցությամբ չեմ տարվել, պետության որևէ ղեկավարով հայիլ-մայիլ չեմ եղել։ Ինչո՞ւ։ Դե՛, որովհետև խոսքն ու գործը տարբեր բաներ են․․․

Միով բանիվ՝ կուսակցականությունը և մարդահաճությունն իմը չեն և վերջ։ Ունեմ, ունեցել եմ մեկ գերագույն կուսակցություն, և դա իմ հայրենիքն է։ Եվ այդ սերը պայմանավորված չի եղել այս կամ այն կուսակցությամբ կամ այդ կուսակցությունն ընդունող-մերժող մարդկանցով։ Միով բանիվ՝  ոչ թե այս կամ այն կուսակցության կողմից եմ, այլ իմ սիրած-պաշտած պետության, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։

Սա որպես նախաբան։ Հիմա գանք մեր օրեր։

Այո՛, իմ երկիրը պարտվել է։ Այո՛, պարտությունը ծանր է ու ճնշող։ Բայց գիտե՞ք՝ ինչ կա, սիրելիներս, հաղթանակած հայրենիք սիրելը, ի՜նչ խոսք, դյուրին է ու հավես։ Ի վերջո, ով էլ ասես կարող է սիրել, անգամ օտարը կսիրի։ Իսկ դու, այնուամենայնիվ, ուժ գտիր և փորձիր պարտված՝ խեղճացած ու գլխիկոր հայրենիք սիրել։ Ինչի որ քո ծնողը թույլ է լինում ու տխուր, դու մեղադրում, թողնում-գնո՞ւմ ես, ինքն էլ քո ծնողը չի, հա՞։ Ինքը քեզ պետք էր միայն այն ժամանակ, երբ ուրախ էր ու հաղթանակա՞ծ․․․

Քավ լիցի, սա չի նշանակում, որ մեղադրում եմ հայրենիքից հեռացողներին կամ այս օրերին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողներին։ Իհարկե, ցավ եմ ապրում, բայց նաև հասկանում եմ և հարգում իմ հայրենակիցների որոշումը՝  անկախ ամեն ինչից։  

Օտար երկրներում միշտ էլ արժանապատվորեն եմ ասել, որ ՀՀ քաղաքացի եմ, ոչինչ չի փոխվել, հիմա էլ նույնն եմ ասելու։ Երբեք չեմ մտածել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին, հիմա՝ առավել ևս։ Երբեք չեմ ուզեցել արտագաղթել, հիմա՝ հատկապես։

Երազի իմ երկիր հայրենի, մենք միասին դեռ լիքը հաղթանակներ ենք կերտելու։ Միայն թե դու հիմա, որքան էլ որ դժվար է՝ ամուր մնա, լա՞վ։ Աստված առաջ․․․

Նունե Մովսիսյան

Ծուռ նստենք, շիտակ խոսենք 2

Ծուռ նստենք, շիտակ խոսենք 1

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ծուռ նստենք, շիտակ խոսենք 3

  1. Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք 4 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: 2021 թվականը՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s