«Այժմ Աստծուն տեսնում ենք աղոտ կերպով, կարծես հայելու միջից, բայց երբ ամեն բանի կատարումը գա, Նրան կտեսնենք դեմառդեմ:
Այժմ միայն մասնակիորեն եմ ճանաչում Աստծուն, բայց այն ժամանակ պիտի ճանաչեմ ամբողջապես, ճիշտ ինչպես Ինքն է ճանաչում ինձ»։ Պողոս առաքյալ (Ա Կորնթացիներ 13:12):
Ես խոսել եմ Աստվածճանաչողության չորս սկզբունքների մասին:
Առաջին
Կենտրոնանալ Աստծո հանդեպ սիրո վրա, ձգտել դեպի Արարիչը։
Երկրորդ
Ցավի և կորստի ընդունում ՝ միևնույն ժամանակ պահպանելով սերը Աստծո հանդեպ, Աստվածային կամքին լիակատար հպատակություն։
Երրորդ
Կամավոր կտրվածություն կյանքի երջանկությունից, սեփական կենդանական էության զսպում։
Չորրորդ
Սիրո և էներգիայի շարունակականություն:
Հիմա ես դրանք լրացրել եմ հինգերորդ սկզբունքով՝ Միասյնության սկզբունք։
Աստվածայինի ամենանուրբ հարթության վրա ամբողջ Տիեզերքը բացարձակապես մեկն է։
Ցանկացած զարգացող օբյեկտի էությունը արտաքին աշխարհի հետ միասնություն զարգացնելն է։ Հենց սա է Աստվածճանաչողությունը։
Ինչու՞ էին այդքան մեծ աջակցություն ստանում կոմունիզմի հավասարության և արդարության գաղափարները:
Որովհետև իրականում բոլորը ենթագիտակցորեն ձգտում են միասնության: Հավասարությունը մակերեսային միասնություն է։
Ինչու՞ Քրիստոսը բոլորին եղբայրներ անվանեց:
Քանի որ նա տեսավ այն նուրբ հարթությունը, որտեղ բոլոր մարդկանց միասնությունն ավելի բարձր է, քան նույնիսկ եղբայրների ու քույրերի միասնությունը:
Բայց մեծ ճշմարտությունները, եթե սխալ են ընկալվում, վերածվում են հակառակի: Արտաքին աշխարհում բոլորին հավասար դարձնելու փորձը քիչ մնաց կործաներ մարդկային քաղաքակրթությունը։
Աղբյուրը՝ Лазарев С.Н. Диагностика Кармы. Книга 11. Завершение диалога.
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Սերգեյ Լազարև» կայքէջին
Լուսանկարում՝ Պողոս առաքյալ