Գարեգին Սրվանձտյանց «Երևան»

Без названия
Դեկտեմբերի 12-ին ծնվել է Գարեգին Սրվանձտյանցը, ով առաջինն է հայտնաբերել և գրառել «Սասնա ծռեր» էպոսը։
Ստորև ներկայացնում ենք Սրվանձտյանցի «Երևան» հուշագրությունը։

Գեղեցիկ է սորա դիրքը բլրաձև դարի վերա շինված՝ երեսը դեպի հարավն ինկած. Այրարատ դաշտը յուր բազմաթիվ ու ծառազարդ գեղերով տարածված է քաղաքիս հանդիման. մեկ աչքով Մասիսը՝ մեկալով Արագած Հայրենի հին հսկայաբերձ լեռները կդիտե և ի միջո Վաղարշապատու արքայական ավերակներն ու Էջմիածնա սրբազան կաթուղիկեները:

Հարևմտից Զանգի կամ Հրազտան գետը խշխշալով կանցնի. որո ծագումն Գեղամա ծովեն կառնու և կերթա խառնվի Երասխին: Երևանցիք այս գետի վերա մեծ զգացմունք ունին, որ և զանազան խաղեր, երգեր և գովեստներ են շինած. քան զամեն աղեկն է եռանդուն հայրենասեր պ. Խ. Աբովյանին հորինած ոգելից ճառը:
Այս գետին ափերը ապառաժ են քաղքին մոտ, որո արևելյան կողմը կարգ կարգ տներ, ամարանոցներ շինված են. իսկ հարևմուտս Այգեստաններն են:
 
Այգի շատ ունին Երևանցիք, հատկապես խաղողի և ծիրանի, սոցա գինին ավելի զորավոր կլինի և պտուղները քաղցր: Շա´տ առատ վաճառք և բերք ունին, մանավանդ բրինձ և ձեթ. զորս կպարգևե նոցա Այրարատ:
Քաղաքիս տներ և շուկաներ առհասարակ Պարսից հին ձևով են, քիչ կան որ քանի տարուց ի վեր սկսեր են շինել նոր ձևեր թրծած աղյուսով, կամարներով, գեղեցիկ տեսարաններով, որք ըստ մեծի մասին Ռուսաց պաշտոնակալներուն են և այս պաշտոնակալներուն շատը Հայք են: Քաղաքային տնտեսությունը օրե օր հառաջ կերթա:
 
..Նահանգապետ (Կոբեռնադ) կնստի Երևան. ունին արքունի վարժարան (գիմնազիա) տղայոց և աղջկանց զատ զատ՝ տերության ծախքով. որո մեջ կընդունվին անխտիր ընդհանուր նահանգեն որ և իցե ազգ աշակերտներ ձրի կամ թոշակավոր, ըստ մեծի մասին Հայք են ուսանողք, և այս տեղի ուսանողք միայն կարեն պետության պաշտոնի մեջը մտնել. ուսանելի առարկաներն են գլխավորապես ռուսաց լեզու, թվաբանություն, աշխարհագրություն նույն լեզվով, մասնավորապես գաղղիերեն բան և գիր. իսկ ազգային՝ կրոնք միայն և լեզու:
 
Աղջկանց համար վերոհիշյալներեն ավելի է ձեռագործ և ասեղնագործ արվեստները:
Բերդը մեկ արտաչափ մեկուսի է քաղքի շենքերեն ի հարավ: Զանգիի վրա ձգված է յուր հիմը բավական ընդարձակությամբ. պարիսպները հողե են. շենքը Պարսըկին է, այն արտաքին պարիսպները միայն և նոր եկեղեցի մի Ռուսի շինածն է:
 
Պարսից հին մզկիթ մի կա այս բերդի մեջ, որ տեղ տեղ փլուցած են և արգելված է այժմ այստեղ աղոթք անել:
Ո´հ, այս բերդի վերա նայած ժամանակը բոլոր երեվանցվոց սիրտեր կտոր կտոր կլինի. այո և մեք չկրցանք անտարբեր մնալ այս զգացմունքեն, քանի որ կկարդայինք Խ. Աբովյանին ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ սրտառուչ պատմությունը, թե ի´նչ ցավալի եղանակավ կնկարագրե Պարսից այս բերդին մեջ Հայոց վերա բերած սոսկալի չարիք և արյունահեղությունը. իբրև դահիճ դառն է սորա դեմք այն աչաց, որ հիշյան աղետք լսեր կամ կարդացեր են. ո´հ և անթիվ Հայոց արյունով շաղախված են սորա հիմունքը:
Խիստ է քաղաքիս եղանակը՝ ամառ տաքությամբ, ձմեռ ցրտությամբ. ձմեռը ամիսներով ձյուն կտեղա և գրեթե միշտ ամպամած է. շատ անգամ շաբաթներով արևը չեն տեսնար:
 
…Բնակիչք շատը պարսիկ են, սույնպես և արհեստավորք, սեղանավորք, նպարավաճառք և այլն. իսկ գլխավոր վաճառականության և քաղաքային գործոց մեջը Հայք հառաջադեմ են: Երկու ազգ կան միայն բնակիչք. այսինքն Հայ և Պարսիկ:
Տեղվույս ազգայինք, հարցանելով իմացանք որ 2000 տան չափ կլինին. ունին 5 եկեղեցի. որոց մայր եկեղեցին կամ Եպիսկոպոսարան է Սուրբ Սարգիս հնաշեն գմբեթավոր և բարձրակամար:
 
Սորա հյուսիսային կողմի բակը շինված է գեղեցիկ ուսումնարան նոր և պայծառ ձևով. որո պատճառ և հիմնադիր է ազգասեր Ս. Ստեփան եպիսկոպոսն: Այս վարժարանին մեջ կկրթվին առայժմ գիմնազիայի ուսանողք, ուրիշ հարմար տեղ չունենալնուն համար:
 
Վարժարանիս մերձ հարևմուտս շինված է նաև առաջնորդարան և հոգևոր ժողովարան Հայոց հիշյալ սրբազանին ջանիվք. որ յուր շքեղ շինվածքով, կանոնավոր ձևով ու տեղվույն հարմարությամբ նշանավոր է քաղաքիս մեջը, զի յուր պատշգամներ և արևմտյան լուսամուտներ բացված են Զանգիին վերա. ուստի զովաշունչ հով մը և գետի կարկաչուն ձայնը կզմայլեցուցանե զմարդ. վայելուչ տեսարան մի է նա և հանկույս գետույն եղյալ այգեստանները:
 
Տեղվույս ազգայինք սկսեր են զարթնուլ հայրենասիրության հոգվով, արդեն բավական ուսումնականներ կգտնվին յուրյանց մեջ. որք և մեծ հույս կուտան շուտով հառաջ տանիլ իրենց հայրենիքը դեպ ի լուսավորությունը:
 
Երևանցի ազգայինք, ձեր աչքը շատ լուսավոր պետք է լինի. վասն զի շատ վսեմ առարկաներ ունիք տեսնելու ձեր առաջ, Մասիսին գագաթը. Արագածին ճակատը. Արմավրա, Դվնա, Արտաշատա, Երվանդակերտին, Վաղարշապատու ավերակաց հիշատակը. Երասխին հատակը. այս ամեն տեղեր ձեր աչաց առարկա են. և ձեզ պարտք է այո՝ սոցա տակը թաղյալ Հայրենի պանծանաց հիշատակներ ի լույս հանել, առ որ անձկալի և հուսալի աչոք կսպասեն ամենայն Հայք:
 
1861
 
Լուսանկարը՝  Հին Երևան կայքից։ Կայքում զետեղված է Հին Երևանի տարեգրությունը՝ 1828 թ-ից սկսած:

 

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s