Զգո՜ւյշ եղիր՝ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի

IMG_2545-1024x682
 
«Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի» (Ղուկ. 11:35):

Թվում է՝ ամեն ինչ գլխիվայր է շրջվել, թացը խառնվել է չորին։ Դժվար, եթե չասեմ՝ գրեթե անհնար է դարձել տարբերել՝ ո՞վ է բարի և ով՝ չար, ո՞րն է ճիշտ և որը՝ սխալ։ Նախ եկեք քննենք՝ երբ է մարդը (հասարակությունը) այս վիճակում հայտնվում։

Մարդը (հասարակությունը), սովորաբար, այսպիսի իրավիճակներում հայտնվում է, երբ իր ներսում կորցնում է աստվածային լույսը։ Նման դեպքերում, որպես կանոն, անհնարին է դառնում բարին չարից, ճշմարտությունը ստից տարբերելը:

Մարդը (հասարակությունը) հայտնվում է խավարի մեջ և մոլորվում այս աշխարհում, երբ հիվանդ աչք ունի. «Մարմնի ճրագն աչքն է, երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի: Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի: Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու մեջ, այն ժամանակ ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ» (Ղուկ. 11:34-37):

Եթե մարդը ձգտում է մաքրության ու բարության, ապա իր արարքները կլինեն մաքուր ու բարի, իսկ կյանքը՝ լուսավոր, իսկ եթե ձգտում է փառքի ու իշխանության, ապա արարքները ցավ և տառապանք կբերեն, իսկ կյանքը՝ խավար:

Լույսի մեջ ապրելու համար անհրաժեշտ է առողջ աչք ունենալ և կարողանալ ամեն ինչին նայել աստվածային լույսի ներքո։ Այս դեպքում առերևույթ հնարավոր է դառնում  երեք իրողություն՝

  • ներդաշնակ ես ապրում ինքդ քո հետ
  • հաշտ ես ապրում մերձավորներիդ հետ
  • խաղաղ ես ապրում շրջապատի, առհասարակ՝ աշխարհի հետ։

Իսկ նման իրականություն ունենալու համար մարդը (հասարակությունը) նախ պետք է կամք դրսևորի, ուժ ունենա անհաջողությունների, ձախողումների և պարտությունների պատճառահետևանքնային կապը փնտրել-գտնել իր ներսում և ոչ թե մեղադրել և դատապարտել ուրիշներին․ «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար»: Մատթեոս 7:1-2

Արդ՝  Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը։ Աստված լույս է ու նրա մեջ բնավ խավար չկա։ 

Բնավ խավար չկա․․․

Նունե Մովսիսյան

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s