«Ես ուզում եմ, որ այս վատ տարին որքան հնարավոր է շուտ անցնի իր բոլոր դժբախտությունների և կորուստների հետ միասին»: Շատերն են այսպես ասում: Բայց այդպես չի կարելի ասել առնվազն երեք պատճառով:
1․ դուք արժեզրկում եք ի վերուստ ձեզ տրված ամբողջ տարին: Դուք արժեզրկում եք ձեր սեփական կյանքը, կյանքի էներգիան, ձեր անցյալը: Իսկ անցյալն անքակտելիորեն կապված է ներկայի և ապագայի հետ: Անցյալը սևացնելով և այն ցանկանալով զրոյացնել՝ դուք ակամայից զրոյացնում եք ձեր կյանքը որպես ամբողջություն: Վատի կողքին՝ խաչ եք քաշում նաև լավի վրա: Դժգոհություն եք հայտնում կյանքին ընդհանրապես:
2․ դուք, չգիտես ինչու, որոշել եք, որ ապագան պարտադիր կերպով պետք է լավը լինի: Ապագան պարտավոր է անցյալի հետ համեմատ լավը լինել և բերել ուրախություն և հաճույք: Այդպես դժգոհ հաճախորդն է ուտեստը ետ ուղարկում խոհանոց՝ պահանջելով այն փոխել: Նա վճարել է: Իսկ մե՞նք: Ինչո՞ւ պետք է վերևներում ինչ-որ մեկը ձեզ համար համով ուտելիքներ պատրաստի և ուղարկի միայն երջանիկ դիպվածներ: Եվ որտեղի՞ց ձեզ այդ վստահությունը, որ հաջորդ տարին ավելի լավն է լինելու, պարտավո՛ր է ավելի լավը լինել:
Նման մեծամտությունը կարող է զայրացնել Բարձրագույն ուժերին: Սա մարտահրավեր է Բարձրագույն ուժերին: «Ինձ դուր չի գալիս: Ուրի՛շը տվեք»: Կարող են տալ ուրիշ մի բան, միայն թե մի բան, որը կստիպի անցյալ տարվա մասին կարոտով հիշել որպես լավ ժամանակաշրջանի…
3․ նա, ով այդպես է ասում, չի կարող արժանավայել անցկացնել հին տարին․ շնորհակալություն հայտնել կամ գոնե ընդունել այն, ինչ տեղի է ունենում: Նման մարդը դռան շեմից վռնդում է հին տարին՝ սպասելով նորին, բայց մի՞թե երջանկությունը կայցելի այդպիսի տանտիրոջը: Կուզենա՞ այցելել այնպիսի մեկին, ով չգիտե հարգալից հրաժեշտ տալ և շնորհակալ լինել լավի համար:
Եթե երջանկության ակնակլիք ունեք նոր տարուց՝ գալիք նոր ժամանակահատվածից, ապա բարի՛ եղեք, պատշաճ կերպով հրաժեշտ տվեք անցնող տարուն: Գտեք մի բան, որի համար կարելի է շնորհակալություն հայտնել: Նստեք և հանգիստ հիշեք, գրեք կամ մտովի երախտագիտության խոսքեր ասեք այն ամեն լավի համար, որ անցած տարին ձեզ բերել է:
Գտեք առնվազն երեք բան, երեք իրադարձություն և շնորհակալություն հայտնեք: Մենք պետք է ազնվորեն խոստովանենք այն, ինչ սովորել ենք անցնող տարում: Հնարավոր է, որ դրանք դառը դասեր լինեն. հույսը դրեք միայն ինքներդ ձեզ վրա, ազատվեք վարդագույն ակնոցներից, փնտրեք ֆինանսական հնարավորություններ, հոգ տանեք ձեր առողջության մասին, պաշտպանեք սիրելիներին…
Ահա թե ես ձեզ ինչ կասեմ՝ իրականում անցնող տարին ուսումնական էր։ Եվ նա, ով չհասկացավ դա և ոչինչ չսովորեց, կդառնա երկտարեցի կամ դուրս կթռչի կյանքի դպրոցից: Երախտագիտության և կյանքի դասերը կօգնեն զարգանալ և հաջողություններ ունենալ նոր ժամանակաշրջանում՝ Նոր տարում․․․
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
https://zen.yandex.ru/anna_kiryanova
НравитсяНравится