2021 թվականը՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով

800px-Red_sea_passage

«Ասում եմ ձեզ, ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի» (Ղկ. 19: 26):

Մենք այնքան ենք հեռացել մեր նախնյաց ծիսական ամանորից, որ մնացել է տոնի միայն բովանդակազուրկ ձևը։ Մինչդեռ ամանորի խորհուրդն ամենևին էլ ուտելիքով ու խմիչքով ծանրաբեռնված սեղանները չեն․ մեր իմաստուն նախնիք էն գլխից են մերժել այդկերպը՝ ամանորից առավել կարևորելով Սուրբծննդյան խորհուրդը։

Մենք մեզ, մեր բնույթին շարունակաբար և հետևողական կերպով դեմ ենք գնում ու հետն էլ զարմանո՞ւմ, որ օրեցօր մեր երկրում պակասում է բարին ու լուսավորը, զարմանո՞ւմ ենք մեր հայրենիքին պատուհասած աղետի և դժբախտությունների վրա։ Զարմանալու և զայրանալու փոխարեն լավ կլիներ, որ վերջապես ազգովի հասկանայինք՝ ինչո՞ւ է այդպես լինում, ո՞րն է պատճառը։ Իսկ մեր անհաջողությունների պատճառներից, թերևս, մեծագույնը մեր ազգային սնապարծությունն է, ընկերներ ջան։

Հա՞րց տվել ենք ինքներս մեզ՝ իսկ մենք անցնող տարի կարողացե՞լ ենք պստլիկ լույս ավելացնել մեր և կողքիննների սրտերում, անկախ ամեն ինչից՝ կարողացե՞լ ենք ներել ու շարունակել սիրել ինքներս մեզ ու մեր կողքիններին: Մեզանից քանի՞սն է, եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե մտովի ներողություն հայցել այն մարդկանցից, ում ինքը տարվա ընթացքում կամա թե ակամա վիրավորել է, նեղացրել է, սիրտն է կոտրել։ Քանի՞սն է այս օրերին փորձել մաքրել իր սիրտն ու հոգին: Իսկ քանի՞սն է կարողացե՞լ ազատվել իր ներսի հին խմորից։ «Մաքրեցէ՛ք, դէ՛ն նետեցէք հին խմորը, որպէսզի նոր զանգուած լինէք, առանց թթխմորի: Ուրեմն, տօն կատարենք ոչ թէ հին խմորով եւ չարութեան ու անզգամութեան խմորով, այլ՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով»։

Երանի՜ հոգով ու սրտով դառնայինք մեր իմաստուն պապերի սրբազան իմաստությանը՝  պահքով, աղոթքով ու բարեգործությամբ պատրաստվելով Սուրբծննդյանը, գիտակցեինք Սուրբծննդյան խորհուրդը՝ հոգենորոգությունը, կարողանայինք անցնող և նախորդ տարիների ընթացքում մեր մեջ կուտակված մեղքերից ազատվել։

«Ասում եմ ձեզ, ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի» (Ղկ. 19: 26): Երանի՜ թե հասկանայինք, թե ինչ օգուտ կարող էինք տալ մեր վիրավոր հայրենիքին, նահատակված լուսահոգի զինվորներին՝  ինքնամաքրման լուռ ջանքերով․․․

Եթե մեզ հաջողվի այդկերպ ապրել, ուրեմն գալիք տարում խաղաղություն ու զարգացում կլինի այս մի բուռ, վիրավոր հողի վրա։ Իսկ, եթե ոչ՝

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ…

Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…

Քանի դեռ չենք հասկացել այս պարզ ճշմարտությունը, ցավոք, մեր երկրի սահմանները խաղաղ չեն լինի, իսկ մեր հայրենակիցները կշարունակեն արտագաղթել․․․

Ուզո՛ւմ եմ, շա՜տ եմ ուզում, որ Նոր տարում մենք՝ հայերս, վերջապես հասկանանք սա: Հասկանանք և ուժ ունենանք մեր ներսի չարության ու անզգամության խմորը փոխարինել սիրո և միաբանության լույսով։ Գիտակցենք պահի կարևորությունը ու այս գիշեր՝  ժամը 12.00-ին աղոթք բարձրացնենք առ Աստված։

2021 թվականը թող որ լինի Բարության, Լույսի, Ճշմարտության անթթխմոր հացով։

Սեր և Խաղաղություն մեր աշխարհին։ 

Աստված պահապան բոլորիս։ 

Ձեր՝  Հայկական կակաչ

Մանրանկար՝ Անցում Կարմիր ծովով, Մաշտոց

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s