Ինչ է մեզ սպասվում 2021 թվականին

2021

Ի՞նչ կլինի մեզ հետ: Ինչպիսի՞ն կլինի այս տարին:

Մինչև հիմա ես ճիշտ եմ գրել։ Ճիշտ եմ մտածում։ Ես դեռ գարնանը գրեցի սև հոկտեմբերից սկսվող նոր ալիքի մասին։ Իսկ հոկտեմբերին գրեցի հունվար ամսվա մասին, հուսով եմ՝ կիրականանա։ Հունվարը կլինի բեկումնային։ Շատ բան պարզ կդառնա, շատ բաներ կբացահայտվեն, նոր տեղեկությունները լույս կսփռեն։ Հունվարը հստակություն կբերի։

Այստեղ ոչ մի միստիկա չկա։ Սրանք գործընթացներ են, որոնք մտածողությամբ փիլիսոփան դիտարկում է և ինտուիտիվ եզրահանգումներ անում։ Փիլիսոփան կարող է ջրհորի մեջ ընկնել՝ նայելով իր ուսումնասիրած աստղերին: Այդպես պատահում է: Բայց դա կարող է լինել նաև այն դեպքում, երբ փիլիսոփայական մտածողություն ունեցող մարդու ուղեղը զբաղված է ոչ թե անձնական գործերով, այլ գլոբալ գործընթացներով: Դա ամենևին էլ անմտության նշան չէ, այլ՝ համամարդկային գլոբալ խնդիրների հանդեպ խորքային ուշադրության կենտրոնացում:

Անտիկ փիլիսոփա Թալես Միլեթացին ընկնում է ջրհորը․ նա աստղերն էր ուսումնասիրում և չէր նկատել ջրհորը։ Նրա վրա ծիծաղեցին։ Ծիծաղեցին փիլիսոփայության՝ որպես անօգուտ մի բանի վրա։ Իսկ Թալեսը վերցրեց և գնեց Հունաստանի բոլոր ձիթհանքերը։ Եվ հարստացավ, քանի որ այդ տարի ձիթապտղի անհավատալի բերք եղավ։ Բոլորը գնում էին փիլիսոփայի մոտ՝ նրա ձիթհանքերում յուղ քամելու։ Թալեսը դիտարկումներ էր արել ձիթապտղի բերքի հետ կապված և, ահա, ճիշտ եզրակացություններ էր արել։

Փխրուն հավասարակշռություն-այդպես բնորոշենք ժամանակահատվածը։ Եվ այսպես, հունվարի երկրորդ կեսին կլինեն պատասխաններ։ Հուսով ենք՝ պատասխանները կլինեն բարենպաստ։ Չնայած վտանգավոր իրավիճակը կշարունակվի պահպանվել:

Գլխավոր և փրկարար արժեքը կդառնա կարգուկանոնը։ Քաոսին կարող է հակադարձել միայն կարգը։ Հիվանդությունը և աղքատությունը Քաոսի որդիներն են։ Պատերազմն էլ է Քաոսի որդին։ Նկատե՞լ եք կարգուկանոն հաստատելու ձեր ցանկությունը՝  վերանորոգում անել, ավելի հաճախ տները մաքրել, ֆինանսական հարցերը շտկել, իսկ մարդկանց հետ հարաբերությունները կարգավորելու ձեր մտադրությո՞ւնը։

Կարգը կփրկի։ Սակայն կարգը կպարտադրվի վերևից։ Դա հաճելի չի լինի․ միշտ էլ տհաճ է, երբ պարտադրում են և ստիպում։ Ոչինչ անել չես կարող։ Ստիպված ենք ընդունել ոչ այնքան հաճելի օրենքներ և կանոնակարգեր:

Զգուշացե՛ք Քարոսի որդիներից․ նրանց այժմ հեշտ է ճանաչել։ Նրանք չեն պահպանում կարգը․ դիմակ դիտավորյալ չեն կրում, պայմանագրերը չեն կատարում, գումարը չեն տալիս, նրանց ղեկավարում է տրամադրությունը։ Նրանց շուրջը մշտապես սկանդալներ են և վեճեր։ Եթե ​​նախկինում դա նրանց ներվում էր, ապա այժմ դժվար կլինի այդ մարդկանց համար: Նրանց հասարակությունը նկատել և դուրս է նետելու:

Զրպարտիչները և չարախոսները, ագրեսորները, սադրիչները կպատժվեն։ Այս մասին ես դեռ գարնանն եմ գրել։ Մարդկությունը իրեն կպաշտպանի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեպես։ Կմեկուսացվեն այն մարդիկ, ովքեր գիտակցաբար չարություն են տարածում։

Փողի էներգիան կփոխվի, տարբեր ֆինանսական հոսքեր կլինեն: Ավելի լավ է ունեցած գումարով բարելավեք ձեր կյանքի պայմանները: Լավ միջավայր ստեղծեք ձեր շուրջը։ Ներդրումներ արեք ձեր ներսում․ սովորեք, գործ դրեք, աշխատանքային գործիքներ գնեք։ Ասեք, եթե կարում եք, լավ կարի մեքենա առեք։ Եթե համացանցով եք աշխատում՝ լավ համակարգիչ գնեք։ Փող պահել փող ունենալու համար՝ վտանգավոր է․ էներգիաները փոխվում են։ Ավելի լավ է ճիշտ ներդրումներ կատարել:

Ընտանիքն արժեք կդառնա: Բայց ընտանիքի տոկսիկ անդամները կարող են դուրս մնալ ընտանեկան շրջանակից: Այն, ինչ ներվել է նախկինում, հիմա չի ներվելու:

Սերը կդառնա պահանջմունք, փրկություն, կյանքի թթվածին: Սիրո մասին գրքերը և ֆիլմերը կդառնան աջակիցներ։ Եվ սիրելու ցանկությունը կդառնա հիմնարար․ սիրով լցված մարդիկ ավելի պաշտպանված կլինեն։ Սիրո էներգիաները կդիմակայեն մահվան էներգիաներին և Քաոսին:

Գարնան վերջին, երբ խոտը և տերևները կկանաչեն, ամեն ինչ կտրուկ կփոխվի: Փոփոխությունը ստիպված կլինենք ընդունել: Եվ ապրելը կդառնա նորովի:

Կայունությունը կհեռանա, բոլոր գործընթացները կդառնան անկանխատեսելի: Կսկսենք ապրել նոր կանոններով։ Գլխավորն այն է, որ կապրենք: Ահա այս բառերը կլինեն գլխավոր։ Բայց կանոնները կփոխվեն և կդառնան ավելի կոշտ: Կլինեն շատ սահմանափակումներ՝ բառի լայն իմաստով: Որոշները կհանվեն, սակայն կհայտնվեն մյուսները:

Ամառը տեղի կունենա ամենամեծ գլոբալ փոփոխությունը: Կապրենք, կտեսնենք։ Կարգապահությունը, սերը, մանևրելը և համբերությունը՝  սրանք են փրկվելու կերպերը։ Գալիս է սթափությունը՝ կարելի է այսպես ձևակերպել։

Հաջողության կհասնի նա, ով հետևում է եղանակին, այնպես, ինչպես փիլիսոփա Թալեսը։ Ով ունկնդիր է կանխատեսումներին և եզրահանգումներ է անում։

Նա, ով ճիշտ է պատրաստվում ապագային․․․

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s