Տոնին հարկավոր է երեք նվեր պատրաստել երեք մարդու համար։
Կախարդական երեք նվերներ, որոնք ներդաշնակություն կստեղծեն տիեզերքի և երեք լուսավոր էներգիաների՝ Սիրո, Նյութական բարեկեցության և Բարության հետ։ Այդ երեքի ամբողջությունը բերում է Երջանկություն։
Նվերը զոհողություն է։ Դա այն է, ինչ մենք տալիս ենք ինքներս մեզնից՝ մեր անձնական համակարգից։ Մեր անձնական էներգիան է, որը մենք անվճար տալիս ենք մեկ այլ անձի: Իսկ նրան, ում տալիս ենք՝ մեզ համար նույնպես խորհրդանիշ է:
Առաջինը Սիրո նվերն է, որը տալիս են ամենասիրելիին։ Կարող եք սիրո նվեր մատուցել մի քանի սիրելիների, գլխավորը՝ իմաստն է։ Դուք սիրո էներգիան տալիս եք անշահախնդիր, ամբողջ սրտով․ նվիրեք մեկին, ով ձեզ համար խորհրդանշում է սերը: Զոհողության գնացեք հանուն սիրո և միացեք նրան՝ դառնալով սիրո մի մասնիկ։ Անհրաժեշտ է գիտակցաբար գնել այդ նվերը՝ սեր զգալով և նույնքան սիրով նվիրելով սիրելի մարդուն:
Երկրորդը Նյութական նվերն է, որն այնքան անհրաժեշտ է երկրային կյանքում: Դա նվիրեք նրան, ով ձեզնից ավելի հաջողակ է, ուժեղ ու հարուստ: Ով սոցիալական կարգավիճակով ավելի բարձր է, ով կյանքում ավելի շատ բանի է հասել, ումից դուք կցանկանայիք սովորել և ընդունել հմտություններ, գիտելիքներ: Այդ նվերը պետք է ընտրել հարգանքով և առանց նախանձի։ Հետո ինչ, որ այդ մարդը հարուստ է ձեզնից։ Նրան հաճելի կլինի, իսկ դուք կստանաք նրա հաջողությունների մի մասը՝ չվնասելով նրան: Այդպես մենք արևից ջերմություն և լույս ենք ստանում՝ առանց նրան վնասելու: Ի դեմս այդ մարդու՝ դուք խորհրդանշական կերպով ձեր ունեցածից ինչ-որ մաս եք զոհում՝ ապագայի բարեկեցության և սոցիալական կարգավիճակը բարձրացնելու համար։ Այլ կերպ ասած՝ դուք կապ եք ստեղծում ավելի ուժեղ համակարգի հետ և ձեռք բերում դրա որակները:
Երրորդը Բարության ճշմարիտ նվերն է, որը տալիս են նրան, ով դրա կարիքն ունի։ Նրան, ում դուք պարտավորություն չունեք ինչ-որ բան տալու, բայց տալիս եք սրտանց։ Դա նվեր է թույլին, կարիքավորին, այդ նվերը միտված է ամրապնդելու այդ մեկի բարոյական և ֆիզիկական ուժը: Նման նվեր կարող է տալ միայն նա, ով ավել բան ունի, իսկ տվողի այդ ավելցուկը՝ շահույթը և ուժը կավելանան: Եվ աշխարհը նույնպես ավելի բարի կդառնա ձեր նկատմամբ․ ամեն ինչ վերադառնում է:
Թե որքան նվերներ եք ուզում տալ՝ որոշողը դուք եք։ Սակայն վերոհիշյալ երեք նվերներն անպայման փորձեք տալ։ Դրանք ամուր կապ են ստեղծում Սիրո, Բարեկցության և Բարության հետ։ Նույնիսկ բավարար գումար չունենալու դեպքում՝ ձգտեք այդ երեք խորհրդանշական նվերները մատուցել: Եվ հիշեք, թե դրանք ինչ են նշանակում․․․
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի