Սուրբ Ծննդյան հեքիա՞թ

Մշո ս.կարապետԼինում է, չի լինում մի հին ազգ է լինում: Այդ ազգի մարդկանց հայեր են կոչում: Այդ հայերը քրիստոնյա են լինում: Քրիստոնյա են լինում ու նշում են Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը: Նշում են հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը: Իսկ նշում են այսպես. իշխանն ու նրա ընտանիքի անդամները հագնում են տոնական հագուստներ՝ տարազներ, մեծ սեղան են գցում, հավաքվում են մարդիկ: Գալիս է քահանան, բերում է ճրագն ու օրհնում սեղանը: Ըստ նրանց պատկերացումների, այդ գիշեր պիտի անպայման արթուն մնալ՝ Տիրոջ օրհնությունից չզրկվելու համար: Տոնն ու ուրախությունը, երգն ու պարը՝  Մշո գյովընդը, տևում է ամբողջ գիշեր: 

Սեղանի գլուխ նստում է տանտերը: Իսկ նա հարուստ է լինում, որովհետև աշխատում է բոլորից շատ։ Նրա տունն էլ տեսանելի է լինում հեռվից, որովհետև կառուցված է լինում բարձունքի վրա։ Ի դեպ, Մուշում եղել է չգրված օրենք. բարձունքի վրա տուն կառուցել են միայն այն մարդիկ, ովքեր հասարակության մեջ կշիռ են ունեցել և հարգանք են վայելել, այսինքն` արդար ու ազնիվ կերպով վաստակել են բարձունքում գտնվելու իրենց իրավունքը:

Ուշադրություն. այդ տները իրենց տեսքով չեն առանձնացել մյուսներից, ուղղակի կառուցվել են բարձունքի վրա: Հա՛, իսկ տների ու հողամասերի սահմանագծերն առանձնացվել են խիտ շարքերով կանգնած ծառերով, հիմնականում՝ բարդիներով: Գրեցի ու ակամայից հիշեցի հայ մեծահարուստների տների սարսափազդու պարսիպներն ու ամրակուռ պատերը…

Ինչևէ, շարունակենք մեր հեքիաթը։ Իսկ այդ սուրբ օրը՝ հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը, սերնդեսերունդ անցած ավանդույթի ուժով, մշակների համար սեղան դնում-վերցնում են իշխանի ընտանիքի անդամները: Որպես քրիստոնեական հնազանդության օրինակ, իշխանն ու իր ընտանիքի անդամները սիրով ու խոնարհությամբ այդ օրը պարտավոր էին կատարել իրենց մշակների ամենօրյա գործը՝  ծառայություն մատուցել: Ասել է թե՝  ծառայել իրենց ծառաներին… Իսկ լուսադեմին, երբ հյուրերը պատրաստվել են գնալ, տանտերը բոլորի հետ «բոխչա» է դրել, իսկ հաջորդ օրը պարտադիր այցելել գյուղի տարեցներին։

Կարծում եք՝ հեքիա՞թ եմ պատմում: Բոլորովին էլ ոչ: Փոխանցում եմ տանտիրոջ՝ մշեցի Ասլանանց Վարդանի աղջկա՝ Արմանուշ տատիս պատմածը:

Ու այդ ամենը եղել է ընդամենը 100 տարի առաջ: Անհավատալի է, ո՞նց կարող էր 100 տարվա ընթացքում ամեն ինչ այս աստիճան գլխիվայր փոխվել, հը՞ն…

Լուսանկարում՝ Մշո Սուրբ Կարապետ

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Ծիսական տոնացույց с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Սուրբ Ծննդյան հեքիա՞թ

  1. Уведомление: Սուրբ Ծննդյան ծեսը հայոց մեջ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ուխտի իմ խորհրդանիշը. Մուշ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Մուշի իմ խորհրդանիշը` տատս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: 2021 թվականը՝ ստուգութեան եւ ճշմարտութեան անթթխմոր հացով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s