Մեր ժամանակներում շատ մարդկանց համար մի քանի րոպե լուռ մնալը թվում է անհարմար ու դժվար:
Երբեմն մենք խոսում ենք ոչ թե, որ ինչ-որ կարևոր բան ենք ասում` վստահելի կամ զգայացունց, ոչ թե, որ ուզում ենք խոսել, այլ որովհետև լուռ մնալուց անհարմար ենք զգում, նյարդայնանում ենք, անհանգստանում ենք: Մենք խոսում ենք, որպեսզի խուսափենք վակումից, շեղվենք սիրո կյանքի զարմանալի դատարկությունից:
Կարիք չկա այդկերպ վարվելու: Ամերիկայում ապրող հնդկացիների մոտ, որպես կանոն, ընդունված է զրույցի ժամանակ հնչած հարցին պատասխանելուց առաջ մի քանի րոպե սպասել. չափազանց արագ արձագանքը համարվում է ոչ վայելուչ: Շտապ պատասխանը ենթադրում է, որ դուք ակնհայտորեն լավ չեք լսում զրուցակցին:
Մի՛ շտապիր, ընկեր: Քո գլխի միջից դուրս արի և վերադարձիր քո մարմին: Կորցրու մի քանի րոպե` ուղղակի հասկանալու համար զրույցից քո ստացածը: Թույլ տուր քեզ, եթե անհրաժեշտ է, զգալ անհարմար լռություն: Եվ ի՞նչ: Դա պարզապես մի զգացում է, որը չի խանգարի քեզ, իսկ լռությունը, միևնույնն է, կլանելու է այն:
Ռիսկի՛ գնա, եթե անգամ այն մյուսը հասկանում է քո շփոթված զգացմունքը կամ մտածում է, որ դու ձանձրալի ես կամ էլ առնվազն տարօրինակ: Դե՛, համենայն դեպս, դու իրական ես: Համենայն դեպս, դու չես թաքնվում բառերի պատի ետևում: Համենայն դեպս, դու փորձում ես քո զրուցակցին միանալ առավել խորքային մակարդակում: Համենայն դեպս, քո քաջությունը հերիքում է զգալ և չշեղվել:
Այսուհետ որոշակի տարածություն թողեք ձեր խոսակցությունների միջև:
Լսի՛ր:
Սպասի՛ր:
Պատասխանի՛ր ներկայությանը:
Թող խոսակցությունը շնչի՛:
Հիշի՛ր` մեր խորքային կապը միշտ իրականացվում է լռության մեջ: Հետևի՛ր իր երեխային օրորոցով օրորող մորը, երկու հին ընկերներին կամ սիրահարներին, քննի՛ր բնության մեջ գտնվողին:
Միմյանց խորապես զգալու, ճանաչելու կամ հասկանալու համար մեզ խոսքեր հարկավոր չեն:
Հնարավոր է, որ մեր բոլոր խելացի խոսքերի միջոցով, մենք ուղղակի փորձում ենք հասնել լռության…
Աղբյուրը` Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Ջեֆֆ Ֆոստեր» կայքէջին
Տեսանյութը՝ Ալլա Քոչարի