
Եվ, եթե մենք անցնում ենք այդ փորձության միջով, ապա իրական փոփոխություններ են տեղի ունենում ինչպես մեր ներսում, այնպես էլ մեր ճակատագրում:
Սիրո գլխավոր մրցակիցը ապագան է: Ցանկությունների արմատները գալիս են այնտեղից։
Դուք հնարավորություն ունենալու դեպքում՝ արդյոք փորձել եք սերը պահպանել, եթե անգամ ապագան փլուզվել է՝ ձեր բոլոր ծրագրերի, նպատակների և ձգտումների հետ միասին: Սարսափելի ոչինչ չկա, կարևորը, որ փորձել եք սերը պահպանել։ Սերը պահելու պատրաստակամությունն արդեն իսկ փրկություն է, հաղթանակ՝ նուրբ մակարդակում։
Այդպիսի մաքրում ձեզ տալիս են երեխաները։ Նրանք ձեր ապագայի տիրույթում են։ Առողջ երեխաները ծնվում են այն ժամանակ, երբ սերն ավելի կարևոր է, քան ապագան:
Սերը ոսկե անձրև է:
Որպեսզի մեր երեխաները սեր ստանան և կարողանան ծնվել, մենք պետք է զգանք սիրո գերազանցությունն այն ամենի նկատմամբ, ինչը մենք տեսնում ենք, զգում ենք և հասկանում, ինչպես նաև այն ամենի նկատմամբ, ինչը մենք չենք տեսնում, չենք զգում և չենք հասկանում:
Մենք Աստծո սերը ճանաչում ենք մարդկային սիրո միջոցով: Որքան շատ է մեր սերն Աստվածային սիրո հանդեպ, այնքան ավելի քիչ են մեր պահանջները մարդկանց նկատմամբ և ավելի քիչ է այդ սերը տրորելու և դրանից հրաժարվելու ցանկությունը։
Ներքին ագրեսիայից օգնում են ազատվել ոչ միայն ապաշխարությունը և աղոթքը, այլև անկեղծությունը։ Անկեղծ մարդը միշտ հակված է սեր կուտակել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Տեսանյութը՝ Ալլա Քոչարի