Ծերության երեք նշանները

126483648_2579941382296578_4474724871196083491_n

Ծերությունը սկսվում է ուղեղից, հետո նոր միայն տարածվում ամբողջ օրգանիզմով մեկ:

Մարմինը շատ ավելի արագ է ծերանում այն մարդկանց մոտ, ում մոտ ծերությունը հարվածել է ուղեղին: Ծերությունը հիվանդություն է․ այդպես են կարծում որոշ գիտնականներ: Այդ հիվանդությունը կարող է սկսվել երեսուն տարեկանից հետո: Եվ կարող է չսկսվել, եթե նույնիսկ մարդն ութսուն տարեկան է․ նրա կյանքի ընթացքում ծերությունը կարող է հոսել մեղմ, խնայող ձևով:

Գոյություն ունեն ծերության երեք նշաններ: Դրանք կարող են սկսել դրսևորվել ցանկացած տարիքում:

1․ Դուք մշտապես ապրում եք անցյալի հուշերով: Եվ շրջապատի մարդկանց պատմում եք այդ հիշողությունները՝ ասելով, որ նախկինում ավելի լավ էր: Նախկինում այդպես չէր: Օրինակ՝ այսպես․ հիշում եմ, թե ինչպես յոթանասունվեց թվին գնացի ծովի հարավային ափում տեղակայված առողջարանը և երկու ռուբլի քառասուն կոպեկով ամառային գլխարկ առա: Հա, ես Զապորոժեց մեքենա ունեի: Եվ հիմնարկի ղեկավար Նիկոլայ Պետրովիչն ինձ շնորհակալագիր հանձնեց` պլանը գերակատարելու համար: Իսկ հետո…

Հետո մարդը նկատում է, որ մնացել է մենակ. անընդհատ ինչ-որ բան է հիշում՝ տանջելով շրջապատին։ Դա կարծես «Հաջողության ջենտելմենները» հին ֆիլմի՝ միևնույն դրվագները պատմելու նման բան լինի կամ, եթե նույն ֆիլմն ամեն օր նայեք: Ֆիլմը լավն է: Բայց դուք կդմբոյանաք և կվախեցնեք բոլորին` նույն բանն անընդհատ պատմելով:

2․ Դուք չեք վերահսկում հույզերը: Դուք դադարել եք զգալ այլ մարդկանց հուզական վիճակը և չեք էլ մտածում՝ պատրաստ են նրանք շփվել և բողոքներ լսել: Դա «ծերունական էգոիզմ» է, երբ քառասունամյա կինը բոլորին պատմում է իր առողջության և անալիզների մասին։ Նվնվում է և բողոքում։ Չի զսպում էմոցիաները։ Նա դեռ երիտասարդ է, սակայն ուղեղը սկսել է արագորեն ծերանալ․ դրան անխուսափելիորեն կհետևի և մարմինը։ Էմոցիոնալ անզսպվածությունը և ուրիշների զգացմունքները հասկանալու ցանկության բացակայությունը հանգեցնում են միայնության։ Մի բան, որն արագացնում է ծերացումը․․․

3․ Դուք արգելում եք ինքներդ ձեզ զարգացնել և նոր բաներ փորձել: Դուք ինքներդ ձեզ հիշեցնում եք, որ շատ տարիներ են ապրել։ Եվ այլևս իմաստ չունի կրթություն ստանալը, ճամփորդելը, աշխատանք փոխելը, նոր մարդկանց հետ ծանոթանալը, հարստանալ ջանալը․․․Իմաստ չունի ինչ-որ բան փոխելը և ինչ-որ բան պահանջելը, քանի որ դուք արդեն ծեր եք, դե լավ, ասենք՝ էլ ջահել չեք։ Եվ դուք կենտրոնացած եք միայն ձեր ունեցած ռեսուրսներն օգտագործելու վրա։ Դուք ինքներդ սահմանափակել եք ինքներդ ձեզ և հրաման եք տվել․ «կանգնիր, մեքենա։ Ես ծեր եմ և յուրաքանչյուր օրվա հետ ավելի ու ավելի եմ ծերանալու։ Այն ամենը, ինչը նոր է և բարդ, այլևս ինձ համար չէ»։ Հա, ևս մեկ նշան. Դուք հետաքրքրված չեք ռոմանտիկ հարաբերություններով: Այս թեման փակված է, և հուսալու ոչինչ չկա:

Հիսունից հետո դուք պետք է անընդհատ վերահսկեք ինքներդ ձեզ և փնտրեք այս նշանները: Եթե ​​այդպիսի մտքեր են գալիս, եթե որսում եք, որ ի հայտ են եկել «ուղեղի ծերության» նման դրսևորումներ, ուրեմն սկսեք պայքարեք դրա դեմ: Բարձրացրեք ձեր ինքնատիրապետումը:

Սովորեք նոր բաներ և հաղթահարեք ծուլությունը։ Ծուլությունը ծերության դրսևորում է: Իսկ կենսաբանական տարիքը համահունչ է հոգեբանականին։ Այս մասին հիշելը չափազանց կարևոր է։

Աղբյուր՝ Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s