Ինչպես իմանալ՝ շնչո՞ւմ է մեր հոգին

Ինչպե՞ս հասկանալ՝ դուք բարոյապես ողջ եք, թե՞․․․

Սրտում դեռ կրակ կա՞, հոգին շնչո՞ւմ է: Թե՞ ուղղակի «կյանքից արձակուրդ» եք վերցրել և քարշ եք տալիս ձեր գոյությունը: Դուք մահացու վիրավորվա՞ծ եք կյանքից, գրեթե մեռա՞ծ՝ հիասթափություններից ու ստերից: Ինչպե՞ս հասկանալ:

✅ Կա մեկ վստահելի նշան: Այն միշտ ճիշտ է ցույց տալիս Ձեր հոգին կենդանի՞ է, թե արդեն մեռել է։ Քանի դեռ վիրավորվում եք ստորությունից և վրդովվում՝ դավաճանությունից, ուրեմն ձեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Դուք բարոյապես ողջ եք, ուրեմն դուք դեռ հավատում եք բարությանը, արդարությանը, սիրուն և ընկերությանը: Դուք հավատում եք, որ դրանք գոյություն ունեն: Քանի դեռ զարմանում եք խաբեության կամ գողության վրա, ուրեմն դուք հավատում եք ազնվությանը: Դուք դեռ կաք, ապրում եք ու շնչում։ Ձեր կարծիքով՝՝ ճշմարտությունը գոյություն ունի, ճշմարտախոս մարդիկ՝ նույնպես:

Քանի դեռ անհանգստանում եք և զայրանում, երբ հալածվում է անմեղը, խոսքով և գործով կանգնում եք նրա կողքին, ում ճնշում են, ուրեմն դուք պայքարում եք Բարձրագույն արժեքների կողմում: Դուք շարքի մեջ եք և դուք ողջ եք։

Նույնիսկ, եթե դուք անցել եք դավաճանությունների ու խաբեությունների միջով, եթե անգամ մարդկանց հանդեպ հավատը խլել են ձեզանից և ոտնահարել են ձեր արժեքները՝ դուք վիրավոր եք, ոչ թե մեռած: Շարունակեք ապրել սրտի ճշմարտությամբ։ Միայն դա կարող է ուժ տալ պահպանելու ձեզ որպես անհատականություն։ Բայց, երբ դադարում եք վրդովվել և զարմանալ, տեր չեք կանգնում թույլերին և անտարբեր անցնում եք անարդարության կողքով, երբ սկսում եք կեղծ իմաստությամբ ասել, որ դաժանությունն ու զրպարտությունը նորմալ բաներ են, հենց այդ ժամանակ էլ գալիս է բարոյական մահը և դադարում է հոգու շնչառությունը:

Հոգևոր կյանքի նշանը վրդովմունքն է անարդարության ու ստորության հանդեպ։ Դա նշանակում է, որ դուք հավատում եք բարությանը և տեսնում եք այն։ Բարությունն է որոշում ձեր կյանքը։ Շնչում եք բարությամբ, չէ՞ որ միայն Բարին է շնչելու ուժ տալիս․․․

Աղբյուր՝ Анна Кирьянова

Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s