Մենք կարոտում ենք ֆիզիկապես մեզնից հեռացած սիրելի մարդկանց։
Նրանք երբեմն այցելում են մեզ։ Կա մի այսպիսի հայտնի արտահայտություն՝ «ներկայության էֆեկտ»։ Հենց այդ երևույթի մասին ենք խոսելու․ դա այն է, երբ զգում ենք, որ մեզնից հեռացած սիրելին մեր կողքին է։ Բայց դրանք այնքան անձնական ու նուրբ զգացողություններ են, որ դրան հավատալը հեշտ չէ։
Շատերն են նկարագրել իրենց զգացողությունները։ Երևույթը նկարագրել են նաև նրանք, ովքեր իրենց համարում են պայծառատեսներ։ Բացի դրանից, կան նաև հնուց հայտնի նշաններ, որոնք մեզ հուշում են՝ այցելել է սիրելի հոգին։ Նախկինում այդպես պիոներական ճամբարում այցելում էին երեխաներին, այդպես հիվանդանացում մեծահասակներին էին գնում տեսակցության։ Կամ էլ բանտում․․․
Դա կարող է լինել հոտը։ Քեզ համար թանկ մարդու հոտը ոչ մեկինի հետ չես շփոթի։ Եվ անպայման չէ, որ այդ հոտը լինի ոչ երկրային կամ զգլխիչ բուրմունք։ Դա հենց սիրելիի հոտն է: Մանկության տարիներին այդպիսի հոտ էր գալիս մայրիկի շալից կամ պապիկի ուսադիրավոր հին բաճկոնից։ Այդպիսին հոտ էր գալիս տատիկից, երբ գրկում էր քեզ կամ սիրած տղամարդուց, որը դժվար է փոխանցել բառերով: Այդ հոտը ոչնչի հետ չես շփոթի։ Ընդ որում, մենք այդ հոտը զգում ենք նույնքան ուժեղ, որքան մանկության տարիներին: Բայց զգում ենք միայն մի պահ:
Հոտից բացի կարող է լինել երգ, ավելի հաճախ՝ երաժշտություն։ Թեև այդ երաժշտությունը տարածված չէ, սակայն օրվա ընթացքում տարբեր տեղերից կարող է լսվել։ Եվ հենց այդ երգի կամ երաժշտության հետ են կապվում մեր անցյալի հիշողությունները: Մենք միասին էինք լսում այդ երգը կամ երաժշտությունը կամ էլ՝ նա սիրում էր հատկապես դա լսել․․․
Երևույթը կարող է դրսևորվել խաղաղության և քնքշության զգացումով, երբեմն՝ անվստահ, երկչոտ, անհասկանալի ուրախությամբ։ Ցանկություն է առաջանում արձագանքել և հարցնել՝ «այդ դո՞ւ ես»։
Թռչուններ։ Դա հանգուցյալի ներկայության ամենահին նշանն է: Հնում կարծում էին, որ թռչուններն այցելում էին մեկ այլ աշխարհից և այնտեղից լուրեր փոխանցում: Այդպիսին էին հատկապես անսովոր թռչունները, օրինակ այնպիսիք, որոնց քաղաքում հազվադեպ կարելի է տեսնել, ասենք՝ փայտփորիկ, երաժշտահավ, բու և ոչ թե սովորական աղավնի։ Իսկ, եթե աղավնի, ապա անսովոր գույն ունեցող։ Դա ասես տեքստի շեղատառ կամ թավ գրված բառ լինի, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք․․․
Զանգեր անհայտ համարներից, դատարկ հաղորդագրություններ ՝ առանց բառերի։ Սրանք, իհարկե, արդեն ժամանակակից նշաններ են, բայց կան բազմաթիվ ապացույցներ, որ հեռացածները հաղորդակցության տեխնիկական միջոցներով տեղեկատվություն են փոխանցում իրենց սիրելիներին:
Եվ շատ տարօրինակ մի նշան ՝ ծովախեցի: Հնում կարծում էին, որ խեցի տեսնելը սիրելիից ուղարկված նշան է։ Մի մեդիում է գրել ծովախեցիների մասին, շատերը էլ հաստատել են։ Եվ ամենևին նշանակություն չունի, որ դուք ծովից հեռու եք ապրում. միևնույնն է, դուք խեցի կտեսնեք: Հեռացածները մեզ նշաններ են ուղարկում նաև խեցիների միջոցով։ Միգուցե այն աշխարհում խեցիները մետաղադրամներ են, որոնք օգտագործվում են հաղորդակցության համար վճարելո՞ւ համար: Ի՞նչ իմանաս։ Իզուր չէ, որ որոշ ժողովուրդների մոտ խեցիները փոխարինել են փողին:
Ի դեպ, ծովախեցին Տիեզերքի խորհրդանիշն է՝ ներդաշնակ և խորհրդավոր, անընդհատ զարգացող և անվերջ:
Ինչևէ, հարկավոր է հավատալ սեփական զգացողություններին և սրտին։ Հավատալ սիրուն, որը չի անհետանում, երբ մահանում է մեր սիրելին։ Եթե մենք շարունակում ենք սիրել, ուրեմն կա մեկը, ում սիրում ենք: Եվ նա շարունակում է սիրել ու պաշտպանել մեզ ․․․
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Ներկայության էֆեկտ — Հայկական կակաչ (Papaver Armeniacum) — ՀայքԼՈՒՐ