Բյուջեից գումար տրվում է այնքան, որքան դուք կարող եք յուրացնել․ այդպիսի կանոն գոյություն ունի։ Էներգիայի դեպքում էլ է նույնը՝ տրվում է այնքան, որքան կարող եք իրացնել։ Եվ ստացված միջոցների մասին պետք է հաշվետվություն ներկայացնել: Եթե էներգիան անմտորեն վատնում եք, բաշխում աջ ու ձախ, ծախսեր եք անում ավելորդությունների վրա, ապա հաշվետվություն ներկայացնելը հեշտ չի լինի:
Սոցցանցերում ժամանակ եք սպանել հիմար վեճերի վրա, բազմոցին պառկել եք մինչև ճաշ, առողջությունը վատնել եք վատ սովորությունների վրա, օգնել եք նրանց, ովքեր առանց ձեզ էլ գործից գլուխ կհանեին, ժամերով զրուցել եք․ այս ամենը շռայլություն է և վատնում, ոչ պատշաճ մսխում, ավելին՝ միջողների հանցավոր յուրացում։ Եվ էներգիան տրվում է քիչ։ Այնքան, որքան հարկավոր է գոյատևման համար։ Եթե ընդհանրապես տան էլ․․․
Իսկ, եթե ժլատություն անեք՝ էներգիա չվատնեք և խնայողություն անեք, դա էլ է վատ: Ագահ լինելը, ոչ մեկին չօգնելը, ոչ մեկի հետ չշփվելը, ոչ մի օգտակար բան չանելը, ունակությունները չզարգացնելը և նոր բաներ չսովորելը՝ էներգիայի անօգուտ խնայողություն է: Էներգիան, միևնույնն է, գոլորշիանալու է, փչանալու է, մարելու է։ Եվ դուք նորը չեք ստանա, քանի որ չեք ծախսել հինը և չեք տիրապետել միջոցներին: Ձեր ինչի՞ն է պետք այն։ Նորից կուտակելո՞ւ և փչացնելո՞ւ․․․
Եվ մարդը զարմանում է․ խնայել է իր ուժերը, տնտեսել է և քիչ օգտագործել, ամեն ինչ պահպանել է։ Չի հոգնել, չի անհանգստացել, չի լարվել, իսկ ուժ չկա։ Կորուստները և հիվանդություններն էլ մի կողմից։ Իսկ ծախսերը, արի ու տես, գնալով ավելանում են․․․
Փող ու էներգիա տրվում է նրան, ով սովորել է դրանք ճիշտ ծախսել: Տիեզերքը հետևում է մեզ։ Բյուջեի փողերով հնարավոր է խարդախություններ անել, բայց ոչ երբեք տիեզերքի։ Տիեզերքին չես կարող խաբել․․․
Այնպես որ, ապրեք էներգիայով լի։ Խնայեք ձեր ուժն ու ժամանակը, բայց համարձակորեն ծախսեք այն բանի վրա, ինչը օգտակար է, կարևոր է, հետաքրքիր է ձեզ և ուրիշներին։ Համարձակ կերպով էներգիան ծախսեք զգացմունքների վրա։ Լավ զգացմունքների վրա՝ սիրո, բարեկամության, ուրախության։ Դա միջոցների ճիշտ ծախս է։ Դա ներդրում է․․․
Եվ փորձեք ավելի քիչ ծախսել տխրության, վատ մտքերի, զայրույթի և տհաճ հիշողությունների վրա: Այդ զգացմունքները մի դարձրեք բյուջետային գիծ։
Այդպես դուք կարող եք ավելի ու ավելի շատ էներգիա ստանալ, եթե այն ճիշտ եք ծախսում: Եվ առնվազն տարին մեկ անգամ մտավոր զեկուցել: Բայց ավելի լավ է ՝ ավելի հաճախ:
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի