Վլադիմիր Վիսոցկի

visocki1

Հունվարի 25-ին ծնվել է ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին:

Առագաստ

Քամին փչում է իմ խեղճուկրակ հոգում, լաց է լինում և դողում, մտրակում է արագ, էլ ավելի արագ: Կայմերը տնքում են, առագաստը պրկվել է մինչև վերջ, այդպես մաշկն է ձգվում՝ պատրաստ ճաքելու: Մեկ ընկրկում է, մեկ հարվածում է շեշտակի: Նա փչում է չափազանց ուժեղ:

Նա հաշվի է առել ամուր հենքի հնարավորությունները միայն՝ իբր դիմանալը, փոթորկից չտապալվելը: Բայց հոգին զգայուն է հարվածների նկատմամբ. պայթում է, փոսերով լցվում: Հիմա ինչքան ուզում ես փչիր, բոլոր փոսերը լցված են, և նավն էլ տեղում է: Քամին իզուր ուժերն է վատնում:

Պետք է կարկատել, իսկ քամին խանգարում է. նա անհամբեր է, ինչպես բռնցքամարտիկն այն բանից հետո, երբ նոկաուտ է արել մրցակցին և ուզում է ավարտել: Իսկ քամին ուզում է, որ ես արագ լողամ այնտեղ, որ ուղղությամբ ինքն է փչում: Բայց չէ՞ որ ես ղեկ ունեմ, հնարավորություն ունեմ քամու ուժն օգտագործելով՝ լողալ ուրիշ ճանապարհով:

Իսկ այն, ինչ նա է առաջարկում․․․

Հնարավոր է շրջադարձ կատարել միայն աջ կամ ձախ, հնարավոր է նաև գամվել-մնալ տեղում՝ քամոի դեմ հանդիման:

Սովորել եմ հակառակ ուղղությամբ գնալ:

Նավը պայքարում է քամու դեմ: Ես կանգնել եմ, և քամին չարանում է, որ չի կարողանում ինձ տեղից պոկել: Բայց սարսափելին այն է, որ ես ինքս էլ եմ ուզում շարժվել: Այստեղ մեր ցանկությունները համընկնում են: Ուզում եմ …և չեմ կարող:

Բայց ես լսել եմ, որ կան շարժիչով աշխատող նավեր, որոնք իրենց առագաստների այտերը չեն պարզում քամու հարվածներին: Նրանք ինձ քարշակով (буксир) կտանեն:

1971թ., հուլիս

Աղբյուրը՝  kulichki.com

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Չեմ սիրում

Ճակատագրական վախճան չեմ սիրում,
Չեմ հոգնում երբեք կյանք ու աշխարհից։
Աշուն, թե գարուն ինձ չեն գրավում,
Երբ հիվանդ եմ կամ խմում եմ նորից։

Չե՛մ սիրում ես պաղ լկտիությունը,
Ոգեւորություն, հիացք կատարյալ,
Եվ կամ, երբ օտար, անծանոթ մեկը
Կողքից փորձում է նամակս կարդալ։

Չե՛մ սիրում կիսատ-պռատ եu ոչինչ,
Կամ՝ երբ կտրում են զրույցդ հանկարծ։
Չեմ սիրում մեկին խփել թիկունքից,
Դեմ եմ կրակել նաեւ դեմ դիմաց։

ճշմարտանման սուտն եմ ես ատում,
Կասկածի որդը, հարգանքը քսու,
Կամ՝ երբ հենց դիտմամբ քեզ հակառակվում,
Ասես երկաթ են ապակուն քսում։

Չե՛մ սիրում չափից դուրս վստահություն.
Լավ է՝ չգործե՛ն արգելակները։
Ցավում եմ. «պատիվ» բառն է մոռացվում,
Եվ ասես պատիվ է մատնությունը:

Չե՛ն ծնվnւմ իմ մեջ կարեկցանք ու ցավ,
Երբ ես թեւեր եմ տեսնում կոտրված,
Չե՛մ uիրում բիրտ ուժ, խեղճություն անճար,
Բայց եւ խղճում եմ Հիսուսին խաչված:

Ինձ էլ չե՛մ սիրում, երբ վախվորած եմ,
Ծեծն անմեղների չեմ կարող տանել։
Նաեւ՝ երբ հոգուս մեջ են խցկվում,
Առավե՛լ՝ երբ որ թքում են այնտեղ:

Կրկես ու մանեժ ես չեմ ընդունում.
Շատ հեշտ է այնտեղ միլիոնը մանրել:
Թող nր լավ կյանք են դեռ մեզ խnuտանում,
Մեկ է, ամենն այդ չե՛մ կարող uիրել:

Թարգմանությունը՝  Լևոն Բլբուլյանի

 

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Վլադիմիր Վիսոցկի

  1. Уведомление: Վլադիմիր Վիսոցկի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s