Հունվարի 28-ը` Հայոց բանակի օրն է։
Կա՛ բանակ, կա՛ պետություն, չկա բանակ, չկա և պետություն։ Չգիտեմ՝ դուք ոնց, ես այդպես եմ մտածում։ Հավատացել-հավատում եմ միայն Հայոց բանակին։ Ուրիշ որևէ պետության կամ բանակի հետ հույսեր չեմ կապում։ Օտարներն ունեն իրենց շահերը, մենք՝ մերը։ Մեր ու իրենց շահերը կարող են համընկնել, կարող են և չհամընկնել․ նեղանալ կամ պահանջել պետք չէ, առավել ևս՝ վհատվել և հուսահատվել։
Ուզում եմ ասել՝ մենք ենք, մեր բանակը, ճիշտ ինչպես՝ մենք ենք, մեր սարերը․․․
Այո՛, իմ երկիրն այսօր դժվար ժամանակներ է ապրում։ Այսպիսի ժամանակներ է ապրե՞լ։ Սա էլ կհաղթահարի, իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու։ «Բայց մենք երեկ-մեկելօրվա ժողովուրդը չենք, առաջին անգամը չենք տեսնում էս տեսակ աղետ և, ինչ որ տեսնում ենք, անօրինակ չի մեզ համար»։ Թումանյան
Միայն թե, Հայոց բանակ, դու ուժեղ եղիր, լա՞վ։
Առաջ Աստված՝ հանգիստ ու լիքը հավատով։
Կարող եք ծանոթանալ նաև՝ Հայոց բանակ ջան, ծնունդդ շնորհավոր
Նունե Մովսիսյան