Մի զբաղեցրեց ձեր «ուղեղի հեռախոսը»

145170686_1239315656486825_3166247782989571835_n

Քանի դեռ ձեր ուղեղը զբաղված է, դուք չեք կարող կարևոր տեղեկություններ ստանալ: Եթե ​​ուղեղն անընդհատ զբաղված է անկարևոր, օտար, դատարկ, տհաճ բաներով՝ դուք չեք կարող ազդանշան ստանալ:

Մի կին հեռախոսով խոսում էր ընկերուհու հետ: Այդ ժամանակ բջջային հեռախոսներ դեռ չկային: Կնոջ ծանոթուհին հարյուր մեկերորդ անգամ պատմում էր սիրեկանի հետ ունեցած   հարաբերությունների մասին: Նա բողոքում էր, մանրամասներ ներկայացնում, համակրանք պահանջում…Կինը քաղաքավարությունից ելնելով` լսում և աջակցում էր այնպես, ինչպես կարողանում էր: Այդ ընթացքում նրան փորձում էին զանգահարել: Բանն այն էր, որ այդ կնոջ դուստրը հեծանիվով դպրոցի բակում վթարի էր ենթարկվել, և «Շտապ օգնությունը» նրան տեղափոխել էր հիվանդանոց:

Խոսքը միայն հեռախոսի մասին չէ: Մինչ դուք ձեր ժամանակը և գիտակցությունը զբաղեցնում եք տարբեր տեսակի ավելորդ և հոգնեցուցիչ՝  ցավոտ, անօգուտ շփումներով կամ մտքերով` շատ կարևոր բաներ ձեզ չեն հասնում, որովհետև

✅Ձեր ինտուիցիան անջատված է:

✅Ուշադրությունը զբաղված է անկարևոր գործով:

✅Էներգիան ծախսվում է անօգուտ զրույցների և մտքերի վրա:

Ձեզ դուր կգա՞ր, եթե բժիշկը վիրահատության ժամանակ հեռախոսը ձեռքը վերցներ և ձեզ ասեր. «Ես պետք է մեսինջերով հարցերին պատասխանեմ: Դրանք այնքան շատ են: Առայժմ նստեք բերանը բաց կամ պառկեք: Ես հիմա պետք է պատասխանեմ մարդկանց»: Կամ ասեր` «սպասեք, ինձ ծաղիկներով նկար են ուղարկել: Վախ, էս ինչ լավն է: Հարկավոր է պատասխանել»: Նման բժիշկը չի կարող լավ  բուժել: Նրա ուշադրությունը ցրված է: Նա ձեզ հատկացնելիք ժամանակը տալիս է այլ մարդկանց, ովքեր նշանակման համար չեն վճարել, չեն եկել, անալիզները չեն հանձնել։ Ուղղակի գրել են: Դե, բարի բժիշկն էլ պատասխանում է ձեր հաշվին:

Ուղեղի հետ էլ է նույնը: Ինտուիցիան, ուշադրությունը և ուժն անջատված են: Դրանք բոլորը վատնվում են անկարևոր մտքերի կամ վնասակար հաղորդակցության մոլուցքի մեջ:

Ուզում եք ինտուիցիայից ստանալ ազդանշաններ և հաջողակ լինել` մաքրեք գիտակցությունը: 

Սովորեք դադարեցնել ներքին մենախոսությունը, անցյալի վիրավորանքների, կոնֆլիկտների հիշողությունների մասին անընդհատ պտտվող միօրինակ վատ մտքերը. միգուցե ձեզ զանգահարում են, բայց չեն կարողանում կապ հաստատել: Միգուցե այդ պահին ձեզ ուզում են  փոխանցել կարևոր տեղեկություն` կենսական անհրաժեշտության: Իսկ դուք, կներեք, զբաղված են անհեթեթություններով: Կամ  ծառայություն եք մատուցում մեկին, ով պարզապես օգտագործում է ձեզ: Եվ ով իրականում չի էլ մտածում ձեր մասին: Ով իրականում թքած ունի ձեզ վրա: Երբ նույն այդ կինն ընկերուհուն պատմեց, որ աղջիկը հիվանդանոց է ընկել, ընկերուհին ձեռքը թափահարեց և կրկին սկսեց խոսել իր սիրեկանի մասին: Կինը անջատեց հեռախոսը: Եվ այլևս հեռախոսով երբեք տասը րոպեից ավել չխոսեց նրանց հետ, ովքեր իրեն հարազատ չեն:

Կարևոր տեղեկատվությունը կարելի է փոխանցել անմիջապես: Եվ ամենևին հարկ չկա ժամերով զբաղեցնել հեռախոսը: Մեր «ուղեղի հեռախոսը», որի միջոցով մենք տեղեկություններ ենք ստանում, պետք չէ զբաղեցնել անիմաստ ներքին մենախոսություններով, ավելորդ տեղեկատվությամբ, դատարկ հաղորդակցությամբ։ Հակառակ դեպքում` դուք կդադարեք ստանալ կարևոր ազդանշաններ, կսպանեք ինտուիցիան, կկորցնեք հաջողությունն ու ուժը…

Այժմ հատկապես կարևոր է Բարձրագույն ուժերի հետ կապի մեջ լինելը: Ձեր հրեշտակի կամ ենթագիտակցության` ինչպես ուզում եք, այնպես էլ ասեք: Միայն մեզնից  է կախված, թե որքանով ենք մենք ի վիճակի մաքրել մեր տեղեկատվական ալիքն աղբային հաղորդակցությունից և աղբային մտքերից: Ով կկարողանա դա անել, նա էլ ժամանակին խորհուրդներ և պատասխաններ կստանա…

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s