Վախենո՞ւմ եք ամեն ինչ փոխել:
Իհարկե վախենալու է թողնել սովորականը, թեկուզ անուրախ, ոչ այնքան ապահով կարգավիճակը և Ամերիկայի առաջին վերաբնակիչների պես մեկնել օտար, անծանոթ ափեր:
Վախենալու է թողնել ռեսուրսները, օազիսը, հարազատ տունը, քո միջավայրը, աշխատավարձը, այն ամենը, ինչը կերակրում է: Հատկապես, եթե այլ ռեսուրս չկա, և չես կարող հույսը դնել օգնության վրա:
Վախենալու է հայտնվել նոր վայրում, նոր գործունեության մեջ: Հայտնվել նոր քաղաքում կամ նոր երկրում: Նոր կանոններով խաղալն է վախենալու. մենք դրանք դեռևս չգիտենք:
Սակայն վախենալուն ոչինչ չփոխելն է: Վախենալ փոփոխություններից, մնալ տեղում և կյանքն ապրել քո օազիսի արմավենու ստվերի տակ` կաշկանդված ու կծկված: Սարսափելին համարձակություն չունենալը և ապրելն է այնտեղ, որտեղ աղբյուրն է չորանում, հողն է ցամաքում: Եվ ասելն է` իմ դարն ավարտվել է: Այ սա է սարսափելին:
Հասկանում եմ` պայքարելը և նոր հողեր փնտրելը վախենալու է: Սակայն սարսափելին պայքարից և որոնումից հրաժարվելն է: Հավատացնում եմ` ջուրը կցամաքի, և երկիրը կչորանա: Եվ այն, ինչ այսօր հնարավորություն է տալիս ապրելու, վաղը միայն գոյատևելու հնարավորություն կտա, իսկ վաղը չէ մյուս օրը այդ հնարավորությունն էլ կվերանա:
Այժմ տեղի է ունենում գլոբալ վերաբնակեցում` կյանքի մի ձևաչափից անցում մեկ այլի: Գիտելիքն այլ է լինելու, փողը ՝ այլ, աշխատանքը ՝ այլ…
Փոխվում են աշխարհի էներգիաները, անցում է կատարվում Նորին: Եվ գոյատևման համար անհրաժեշտ է փոփոխություն:
Հարկավոր է փոխել մասնագիտությունը կամ աշխատել նոր ձևով` նոր ձևաչափով: Տիրապետեք նոր աշխարհի լեզվին ՝ թվային լեզվին: Եվ սովորեք կառավարել նոր փողեր և այդ փողերի անտեսանելի էներգիան: Նա, ով այժմ նոր բաներ է սովորում, նա, ով գիտակցում է, որ հին աշխարհին քիչ է մնացել, նա տապան է կառուցում և դրանով կհասնի Նոր Աշխարհ: Աշխարհ, որի ուրվագծերն առայժմ կարծես տեսիլք լինեն: Բայց այն արդեն կա, գոյություն ունի: Ժամանակն է լքել օազիսը և գնալ դեպի անհայտը: Հիմա ամենասարսափելին և ամենավտանգավորը ոչինչ չփոխելն է:
Աղբյուր` Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի