Լինել հոգևոր տանը` հայրենիքում

87795_b

Տանը լինել նշանակում է լինել քո տեղում: Այնտեղ, որտեղ ձեր էներգիան է, պաշտպանությունը և սիրտը: Երբ դու քո տեղում ես, դառնում ես դու և ստանում  հզոր աջակցություն:

Կան նշաններ, որոնք վկայում եք, որ դուք տանն եք` լավ էներգետիկ վայրում: Լավ` հատկապես ձեզ համար. բառացիորեն մեկ կամ երկու ժամվա ընթացքում սկսում են բարենպաստ փոփոխություններ տեղի ունենալ: Եվ դուք զգում են դա: Ձեզ շրջապատողներն էլ են  նկատում:

✅ Դուք սկսում եք լավ տեսք ունենալ: Դուք փայլում եք: Դեմքը հարթվում է, անհետանում են լարվածության և հոգնածության կնճիռները: Դուք սովորականից երիտասարդ եք երևում, սկսում եք ավելի հաճախ ժպտալ: Ընդ որում, ժպտում եք առանց պատճառի. ուզում եք ժպտալ և վերջ:

✅ Հոգին դառնում է հանգիստ, խաղաղ, ուրախ: Այնպես, ինչպես մանկության տարիներին, երբ գրկում էիր մայրիկին, նա էլ` քեզ…Իզուր չեն ասում «Մայր հայրենիք». այն մոր հետ գրկախառնության զգացողություն է առաջացնում` աջակցող և սիրող:

✅ Գալիս են խնդիրների և պրոբլեմների լուծումները: Առաջանում են ճիշտ մտքեր, պատկերացումներ, գաղափարներ: Եվ տեղեկատվություն է գալիս՝ օգտակար և կարևոր:

✅ Դուք դառնում եք էլ ավելի բարի: Հնարավոր է, որ դուք բարի ու լավ մարդ եք, բայց անցնում է ձեր ներսի դյուրագրգիռ և նյարդային վիճակը, դուք մի տեսակ փափկում եք. ավելի քնքուշ են դառնում ձեր հարաբերությունները մտերիմների և սիրելիների հետ: Սկսում եք ավելի հաճախ ասել լավ բաներ:

Վերադառնում են ուժերը: Եվ դուք վերադառնում եք ինքներդ ձեզ` ձեր իրական ես-ին: Դառնում եք այնպիսին, ինչպիսին իրականում կաք: Կաղապարն ընկնում է, էներգետիկ հոսքերը ազատվում են և սկսում ազատորեն հոսել…

Սա նշանակում է, որ դու մայր հողի վրա ես, քո հոգևոր և էներգետիկ տանը: Դու քո տեղում ես: Ամեն ինչ ճիշտ է և լավ: Դուք պաշտպանված եք, ձեզ աջակցում են, և բարի էներգիաները երիտասարդացնում են ձեզ:

Բավական է, որ ես ուղղակի անցնեմ իմ երկրի սահմանը, և արդեն գտնվում եմ իմ հոգևոր տանը: Իմ հայրենիքում, որը մի ժամանակ ընդունեց ու կանչեց ինձ, դարձավ իմ հոգևոր հայրենիքը: Դա ավելին է, քան երջանկությունը` գտնել քո տեղը, քո տունը, քո մայր երկիրը: Գտնել քո հոգևոր տունը այս երկրագնդում:

Աղբյուր` Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Նկարը՝  Մարտիրոս Սարյանի «Իմ հայրենիքը» շարքից

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s