Լազարև «Երանի՜ սրտով մաքուրներին»

nino-chakvetadze-7

Ես մեկ անգամ ևս շեշտում եմ` ամբողջ աշխարհում և Տիեզերքում չկա մի իրավիճակ, որն արդարացնի սիրո մերժումը: Աստվածային մակարդակում մենք բոլորս ներվել ենք անցյալում և փրկվել ապագայում: Եթե ​​դուք չեք սովորում ընդունել ցավոտ իրավիճակը, եթե չեք սովորում ներել ու պահպանել սերը, ապա իմ խորհուրդն անօգուտ է ձեզ համար: Կկարդաք ևս մեկ միլիոն պատասխան և խորհուրդ, և ոչինչ չեք հասկանա: Մեզ միայն թվում է, որ մենք հասկանում ենք գլխով, մտքով, գիտակցությամբ: Մենք առաջին հերթին հասկանում ենք զգացմունքներով: Եվ, եթե ​​հոգին չի ընդունել, ապա գլուխը երբեք չի հասկանա:

Մարդը կարող է թաքցնել իր մտքերը, բայց նա չպետք է հոգում թաքցնի զգացմունքները, որովհետև զգացմունքները թաքցնելը ճնշում է, իսկ զգացմունքները ճնշելը հոգին ագրեսիվ է դարձնում։ Այդ է պատճառը, որ կեղծավոր մարդը միշտ ներքուստ ագրեսիվ է լինում: Եվ որքան ավելի ակտիվ է մարդը թաքնվում հոգեկան ցավից, այնքան ավելի արագ է կորցնում սիրո զգացումը: Որքան ավելի շատ է մարդը հոգով անկեղծ, այնքան ավելի շատ ցավ կարող է զգալ, ահա թե ինչու նա պետք է սիրի և հավատա Աստծուն: Նմանների մասին Քրիստոսն ասում էր․ «Երանի՜ սրտով մաքուրներին, քանզի նրանք կտեսնեն Աստծուն»:

Կատարե՛ք առաջին քայլը. կյանքի գլխավոր իրադարձությունների միջով անցեք սրտում պահպանելով Աստծո հանդեպ սերը` կենտրոնանալով սիրո վրա: Դա արեք անձնուրացաբար, տալով, առանց նահանջի: Որպեսզի աստվածայինը գա, մարդկայինը պետք է որոշ ժամանակ տեղի տա, սառչի: Սկսեք սրանից:

Մեկընդմիշտ հիշե՛ք՝  սիրո զգացումը մեզ չի պատկանում, մենք իրավունք չունենք այն շոշափել, իրավունք չունենք սերը մեզ ենթարկեցնել, այն հնարավոր չէ վերահսկել:

Մենք սիրո մի մասն ենք, մաս, որը գտնվում է ամբողջի ներսում, իսկ մասն իրավունք չունի ոտնձգություն կատարել ընդհանուրի հանդեպ։ Սիրո զգացումը սուրբ է և անձեռնմխելի:

Մենք ծառայում ենք նրան, ոչ թե նա է մեզ ծառայում: Դուք իրավունք չունեք սպանելու ոչ ձեր և ոչ էլ ուրիշների սերը։ Դա պատժելի արարք է:

Աղբյուր՝   Лазарев С.Н. «Человек будущего. Первый шаг в будущее», 2007

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s