Հավատն առ Աստված պատասխանատվություն է Աստծո առաջ:
Երբ ժողովուրդը Բարձրյալի հետ միասնության է հասնում` ահռելի էներգիա է ստանում, որը բացահայտվում է զգացմունքների, կարողությունների, հոգևոր բարձր մակարդակի միջոցով:
Սակայն մտավոր և հոգևոր կարողությունների բարձր մակարդակը նաև մեծ պատասխանատվություն է, որին պետք է աջակցի սիրո բարձրագոււյն գիտակցումը։ Սա Աստվածային օրենք է:
Ցանկացած ժողովրդի խորքային ողբերգություն կապված է հավատի ազդակների թուլացման հետ, որն ուղեկցվում է վեհ զգացմունքների, ունակությունների, հոգևորի հանդեպ աճող պաշտամունքը, սեփական արդարության և գերազանցության զգացողությունը, հոգու և ապագայի անվտանգությունը:
Ցանկացած ժողովրդի տառապանք նրա ապագայի փլուզումն է և նշան, որ Աստծո հանդեպ սերը նվազել է, իսկ ապագայի վրա կենտրոնացման մեծացումը նշանակում է, որ, եթե այդ գործընթացը տառապանքով չդադարեցվի, ապա ժողովուրդը կվերանա Երկրի երեսից:
Հենց այն ժողովուրդները, որոնց ի վերուստ տրվում է տառապանքի և ցավի միջոցով նորոգվելու և գոյատևելու հնարավորությունը, հենց նրանք էլ հնարավորություն են ստանում վերականգնելու իրենց հավատքն առ Աստծված:
Ազգի փրկությունը տեղի է ունենում ոչ թե տանջանքի և տառապանքի հաշվին, այլ այն պատճառով, որ տառապանքի և տառապանքի մեջ մարդիկ փնտրում են Աստծուն և ձգվում են Նրան` հասկանալով, որ առանց Նրա չեն կարող գոյատևել:
Ես հիշում եմ հարցը, որը իմ սեմինարներից մեկի ընթացքում ինձ տվեց մի կին:
-Ասացեք խնդրեմ, Աստվածային տեսանկյունից հնարավո՞ր է բացատրել 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում միլիոնից ավելի մարդ բնաջնջվեց:
-Փորձենք հասկանալ, — պատասխանեցի ես: -Հայերը քրիստոնեությունն ընդունեցին մ.թ. 3-րդ դարում։ Հավատն առ Աստված հոգու մեջ սեր է արթնացնում, և այդ սերը բացահայտվում է հոգևոր բարձր մակարդակով, զգայականությամբ և նյութական մեծ հնարավորություններով:
Սերը հիմքն է, իսկ բացվող հնարավորություններն ու հարստությունը պատերն են: Հիմա պատկերացրեք, որ հիմքը նախատեսված է երեք հարկի համար: Սեփականատերը սկսում է կառուցել առաջին հարկը, ապա երկրորդը և տեսնում, որ նյութական երջանկությունը դառնում է ավելի լիարժեք և մասշտաբային: Նա մոռանում է, որ կարող է կառուցել միայն երեք հարկ և կառուցում է չորս, հինգ, վեց հարկ: Եվ այդ ժամանակ տունը պետք է փլուզվի` ավերակների մեջ թաղելով տանտիրոջը:
Այնպես որ, նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն, պետք է ապրեն խրճիթում: Մեր ժամանակներում երկրագնդի վրա ապրող պարզունակ ցեղերի մոտ զարգացած չեն սիրո և բարոյականության հասկացությունները, ինչպես նաև` հավատը Միաստվածության հանդեպ: Բայց քանի դեռ նրանք ապրում են խրճիթում, նրանց համար դա ցավալի չէ: Բայց հենց շփման մեջ են մտնում ժամանակակից քաղաքակրթության հետ, նրանք սկսում են արագորեն մարել:
Հիմա հիշենք` արդյո՞ք մարդկության պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք հիշեցնում են Հայոց ցեղասպանությունը: Այո՛, եղել են, և առաջին հերթին ՝ հրեաների ոչնչացումը Հին Եգիպտոսում: Ինչո՞ւ փարավոնը հրամայեց սպանել հրեա արու երեխաներին: Քանի որ փարավոնը տեսավ, որ հրեաների թիվն ավելացել է, և նրանք սկսում են սպառնալիք ներկայացնել: Փարավոնը վախենում էր իր անվտանգության համար: Բայց զոհն ու հանցագործը միշտ նման են իրար: Եթե գողը ինչ-որ մեկից փող է գողանում, նշանակում է ՝ զոհը նույն խնդիրներն ունի, բայց խորը ներսում: Հրեաների մոտ անվտանգության բարձրացման զգացումը մեծացրեց նրանց ենթագիտակցական ագրեսիան և հրահրեց փարավոնի արտաքին ագրեսիան: Ֆիզիկական անվտանգությունը նյութական բարիքների տեսքով կարող է ստվերել սերը: Հոգևոր անվտանգությունն այս պարագայում էլ ավելի վտանգավոր է:
Ավելի պարզ ասած` արդարության և գերազանցության զգացումն ապագա դժբախտությունների աղբյուրն է: Բայց կան ավելի վատ բաներ: Դա հոգու անվտանգությունն է: Սա հայտնվում է այն ժամանակ, երբ մարդը սովորում է տիեզերքը կարգավորող օրենքները: Հազարավոր տարիներ հրեաները ջանասիրաբար կարդում են Թորան` մոր կաթի հետ կլանելով ճիշտ վերաբերմունք շրջապատող աշխարհի նկատմամբ. մի՛ նախանձիր, մի՛ ստիր, մի՛ գողացիր, մի՛ կողոպտիր և մի՛ սպանիր:
Հարյուրավոր և հազարավոր տարիներ նրանք տեսել են, թե ինչպես է պատվիրաններին հետևող մարդը փրկվում, մինչդեռ նախանձ, ագահ և ցանկասեր մարդը հիվանդ է և բնաջնջվում է երկրի երեսից: Եվ, եթե նա առողջ է մնում, ապա նրա երեխաներն են հիվանդանում և մեռնում:
Աղբյուր` С. Н. Лазарев. «Человек будущего. Первый шаг в будущее». 2007.
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Հավատը՝ սեր և պատասխանատվություն (մաս 2) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)