Լազարև «Հավատը՝ սեր և պատասխանատվություն» (մաս 2)

149324505_507155590253809_7350031371561837122_n

Տիեզերքի պատճառահետևանքային մեխանիզմների և հոգու օրենքների իմացությունը ահռելի հարստություն է:

Գիտելիքն այն մասին, որ ճակատագրով հիվանդ հոգին ծնում է ֆիզիկական հիվանդություն և դժբախտություն՝ մեծ կապիտալ է: Բայց այդ անվտանգությունը կարող է նաև փակել Աստվածայինի տեսլականը: Շատ հավատացյալներ սկսեցին հավատալ, որ Աստված պարտավոր է իրենց պաշտպանել, եթե իրենք պահեն պատվիրանները: Այդպես առաջացավ Աստծո կողմից ընտրյալ լինելու զգացումը: Այսպիսով, նրանք պատվիրաններն ու ծեսերը դարձրեցին նպատակ, իսկ Արարիչը ՝ միջոց:

Այլ մարդկանց նկատմամբ բացարձակ գերազանցությունը, ի վերուստ ընտրյալ լինելը և անվտանգության գաղափարը ընդունում էին նաև ֆաշիստները, ովքեր հայտարարում էին. «Աստված մեզ հետ է»: Նրանք սպանեցին մոտ վեց միլիոն հրեաների, սպանվեցին իրենք ևս: 

Պատահական չէ, որ կա այսպիսի ասացվածք. «Քանի ամպրոպը չի որոտացել, մարդը չի խաչակնքվում»:

Շրջապատող աշխարհի կործանման և կատարյալ անպաշտպանության պահին է, որ մենք ձգտում ենք պաշտպանություն գտնել ՝ միավորվելով հավերժության հետ:

Կատարելով Աստվածային պատվիրանները՝ մենք կապվում ենք սիրո, հավերժության հետ և նկատում, որ մեր հոգին և մարմինը սկսում են բուժվել: Բայց հենց որ մենք մտածենք, որ պատվիրաններն ու ծեսերը կպաշտպանեն մեզ, մենք կկորցնենք այն գլխավորը, ինչի համար գոյություն ունեն այդ պատվիրանները` սիրո և Աստծո հետ միասնության զգացումը: Եվ այդ ժամանակ դժբախտություններն ու հիվանդությունները հանկարծ կսկսեն թափվել հավատացյալի ՝ հոգևոր բարձր մակարդակ ունեցող անձնավորություն վրա:

Աստվածայինը պաշտպանություն չի պահանջում, քանի որ այն հավերժ է: Եթե ​​հոգու համար պահանջվում է պաշտպանություն, դա նշանակում է, որ այն արդեն կորցրել է իր միասնությունը Աստվածայինի հետ: Նա կորցրել է հավերժության զգացումը, ուստի պետք է գոյատևի և պաշտպանի իրեն: Մենք գիտենք, որ հավատացյալի և նրա հետնորդների համար շատ ավելի մեծ հնարավորություններ են բացվում սիրո, զգայականության, ցանկությունների իրականացման և նյութական հարստության հասնելու համար: Բայց քչերը գիտեն, որ հավատացյալի սեր զգալու պատասխանատվությունը շատ ավելի բարձր է, քան մնացածի դեպքում, իսկ սիրո կորստի դեպքում հավատացյալը կպատժվի շատ ավելի խիստ, քան մյուսները:

Ցանկացած իրադարձություն ալիքի նման զարգանում է ժամանակի ընթացքում: Եվ այն իրադարձությունը, որը պետք է տեղի ունենա, որոշ չափով անտեսանելի կերպով գոյություն ունի ներկայի մեջ: Եթե ​​մենք սխալ ենք արձագանքում առաջին նշաններին, ապա հնարավոր է՝ մենք չհաղթահարենք փորձությունը, որի մասին գաղափար անգամ չունենք:

Ես հաճախ եմ տեսել հետևյալ պատկերը. մարդը պետք է ստանա երջանկության մեծ չափաբաժին: Դա կարող է լինել փողը, որը նա կվաստակի, տունը, որը կկառուցի, կարողությունները, որոնք զարգացնելով հետագայում նրան պատիվ և համբավ կբերեն, սերը, որը նա կզգա կնոջ հանդեպ: Մարդուն ինչ-որ բան տալուց առաջ Աստված նախ ստուգում է` արդյո՞ք նա կարող է զոհաբերել: Նա, ով չգիտի, թե ինչպես կորցնել, շահելու իրավունք չի ստանում։ Իսկ հետո, հնարավոր երջանկության փոխարեն, մարդը հիվանդություն կամ մահ է ստանում:

Փորձառու մարզիչն անպատրաստ մարզիկին թույլ չի տա մրցել: Այսպիսով, հենց առաջին ալիքը, որը գալիս է ապագայից, փոխազդում է մեր հոգու և մեր զգացմունքների հետ: Եվ, եթե հոգին ագրեսիվ է, ապա ապագայում երջանկության փոխարեն կարող եք հիվանդություն, կորուստ ունենալ կամ մահանալ: Որովհետև ամենակարևոր ընտրությունը կատարվում է ոչ թե մեր մարմնի և մտքի մակարդակում և ոչ էլ մեր ոգու մակարդակում, այլ մեր հոգու խորքում, որտեղ Աստվածայինը վերածվում է մարդու:

«Երկնքի Թագավորությունը գալիս է մեզ մոտ»,-մտածում եմ ես: Աշխարհի վերջի մասին լուրերը, պարզվում է, անհիմն չեն: Ժամանակի իմպուլսը, որում մենք ապրում ենք, կարծես թե սպառել է իր ուժը, և նոր ժամանակային ազդակն արդեն հեռու չէ:

Կյանքի դրվածքն այսպիսին է`  ձևը փլուզվում է և անցնում անցյալի գիրկը, իսկ բովանդակությունը ստեղծում է նոր ձև` պահպանելով շարունակականությունը հնի հետ:

Նրանք, ում համար ձևը շատ ավելի կարևոր է, քան բովանդակությունը, կմնան անցյալում: Պարզ ասած ՝ նրանք, ովքեր կսովորեն սիրել, կգոյատևեն:

Աղբյուր` С. Н. Лазарев. «Человек будущего. Первый шаг в будущее». 2007.

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Լազարև «Հավատը՝ սեր և պատասխանատվություն» (մաս 2)

  1. Уведомление: Հավատը՝ սեր և պատասխանատվություն (մաս 1) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s