
Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը:
․․․Թիֆլիս, 1916 թ.: Մարդկանց իրարանցման, հակերի և արկղերի միջով դանդաղ քայլում էր բարձրահասակ, բարեկազմ, բայց կարծես ինչ — որ վշտից կորացած մի մարդ, որի վրա ամեն ոք ամենից առաջ տեսնում էր նրա ցոլուն ու խորունկ աչքերը՝ լուսավորված սիրով ու տագնապով:
Ես էլ ամենից առաջ տեսա այդ աչքերը:
Հետևելով նրան ու ականջ դնելով նրա խոսքին՝ ես հասկացա, որ նա դեսուդեն է ընկնում, որպեսզի առաջին հերթին բեռներ ուղարկեն Վան:
— Էնտեղ դեռ մարդիկ կան…դեռ կա´ն…- ինձ հասավ նրա խոսքը:
Իմ գիտակցության մեջ դա խստորեն հակադրվում էր այն բառերին, թե Վանում մարդ չկա, ինչպես ինձ ասել էին Քաղաքների միության թիֆլիսյան բաժանմունքում:
Իմ առաջ կիսաբացվեց մի վարագույր, որ ծածկում էր ինձ անհայտ հայ ժողովրդի ճակատագիրը:
— Ո՞վ է սա, — հարցրի ինչ — որ մեկին:
— Չգիտե՞ք: Ախր Հովհաննես Թումանյանն է, մեր հայ բանաստեղծը:
Վճռականորեն մոտեցա Հովհաննես Թումանյանին:
— Ես Վան եմ գնում: Բանաստեղծ եմ, Սերգեյ Գորոդեցկի: Թույլ տվեք սեղմել ձեր ձեռքը:
Բաց, երկար մատներով նրա բարակ ձեռքերն արդեն քնքշորեն պահում էին իմ ձեռքը:
— Մենք ձեզ գիտենք…Վա՞ն: Դժվար ճամփա է, դժվար գործ: Քաղաքների միությունի՞ց: Էնտեղ ի՞նչ եք մտադիր անել:
— Չգիտեմ:
— Հավաքեք ու փրկեք երեխեքին: Նրանք էնտեղ դես — դեն են ընկած: Ապրում են ավերակներում, կիրճերում: Որբանոց ենք կազմակերպում: Այստեղ որտե՞ղ եք մնում:
— Քրոջս տանը:
— Իրիկունս եկեք ինձ մոտ: Վոզնեսենսկայա, 18:
…Հանրահայտ է Թումանյան ընտանիքի հյուրասիրությունը:
Երեկոյան երբ գնացի նրա մոտ, արդեն սպասելով ինձ երկրորդ հարկի պատշգամբում՝ նա դուռը լայն բաց արեց:
— Համեցեք տունս:
Սեղանատան սեմին ինձ սիրալիր հանդիպեց նրա տիկինը: Հովհաննես Թումանյանը ծանոթացրեց իր դուստրերին՝ Անուշին, Նվարդին ու փոքրիկ Արփիկին:
Մինչ աղջիկները դես — դեն էին ընկնում՝ ավարտելով սեղանի հարդարանքը, Հովհաննես Թումանյանն ինձ տարավ իր աշխատասենյակը՝ մի մեծ, գողտրիկ սենյակ՝ շեղակի դրված սեղանով ու փափուկ բազկաթոռներով:
Ինձ նստեցնելով բազկաթոռին, Հովհաննես Թումանյանը սկսեց զրույցը:
Ես հիանալի զրուցակիցներ շատ եմ ճանաչել, բայց Թումանյանն ուներ այնպիսի հրաբորբոքություն, այնպիսի անկեղծություն, որ նրա հետ զրուցելը գեղարվեստական հաճույք էր:
Նա կարծես թե բացում է իր հոգու դռները և զրուցակցին հրավիրում չթաքնվել իրենից:
Դե ո՞նց կարելի է թաքնվել ուղիղ քեզ հառված պայծառ ու շիտակ հայացքից:
Սկզբնաղբյուր՝ Սերգեյ Գորոդեցկի «Լիրիկական դիմանկար», թարգմ. Պ. Սևակ, Եր. 1980
Կարող եք ծանոթանալ նաև «Թումանյան» կայքէջին
Уведомление: Մարտի 1-մարտի 5 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ) — Հայոց լեզու, գրականություն
Уведомление: Մարտի 1-մարտի 5 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ) — Ջուլիետա Բաբայանի բլոգ
Уведомление: Ընթերցում — Անի Գյոզալյան
Уведомление: Մարտի 1-մարտի 5 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ) – Մոնիկա Անդրիոլա
Էնպես հանկարծ ու անսպասելի կգնամ, որ չեն էլ իմանա, չեն էլ հավատա, ինչքան են փոշմանելու հետո, ինչքան ափսոսելու… ուշ կլինի, էլ չեմ լինի, մի օր՝ ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու, շատ բան է պարզելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան։ Շատերն ինձ երջանիկ են կարծում, կյանքս՝ հարթ ու հավասար, բայց ներքին փոթորիկներիս ու աղմուկներին շատ են անծանոթ, ոչ ոք ոչինչ չգիտի, գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել։ Եվ ոչ ոք ուղիղը չի գտնելու, չի ասելու երբեք՝ մենք, որ փոշի ենք այս աշխարհում, ի՞նչ ենք տիեզերքի հետ համեմատած, երեխա բաներ են, լայն նայեք կյանքին…
#Հովհաննես_Թումանյան
НравитсяНравится
Уведомление: Հովհաննես Թումանյան – Հայկ Պետրոսյան
Уведомление: Կարդում ենք Թումանյան – Գայանե Կագանյան
Уведомление: Թումանյան «Հավքեք ու փրկեք երեխաներին» — Վիկտորիա Իսրաելյան