Մարդը և տեխնիկան․ էներգետիկ կապեր

18.thumb
 
Ինչո՞ւ է տեխնիկան փչանում, երբ վատ ենք զգում կամ, երբ ինչ-որ մեկը փորձում է վնասել մեզ: Եվ սա սնահավատություն չէ: Իսկապես փչանում է` էլեկտրական լամպերը այրվում են, համակարգիչը, հեռուստացույցը կամ ավտոմեքենան սկսում են վատ աշխատել: Ես արդեն խոսել եմ «Պաուլիի էֆեկտի» մասին: Իսկ երևույթը հետևյալն է. ֆիզիկոս Պաուլիի` Նիլս Բորայի լաբորատորիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցան անսարքություններ ինչպես բարդ, այնպես էլ պարզ սարքավորումներում: Դա պայմանավորված է հետևյալ փաստով՝ տեխնիկան ստեղծվում է մարդու կողմից և կրում նրա անձնական էներգիայի հետքը, ասել է թե` «էներգետիկ լիցքը»: Եվ, երբ տեխնիկան օգտագործվում է մեր կողմից, ապա էներգետիկ առումով և հոգեբանորեն կապվում է մեր անհատականության հետ:

Ֆրանսիացի գիտնական Ռենե Պիոշը մի այսպիսի հայտնի փորձ կատարեց: Նա մի ռոբոտ ստեղծեց: Այդ ռոբոտը, ըստ ծրագրի, անկանոն կերպով պիտի շարժվեր: Եվ, ահա այդ ռոբոտի մոտ դրեցին ձվից նոր դուրս եկած ճուտիկ: Ճուտիկը սկսեց ման գալ ռոբոտի ետևից` նրան ընդունելով մայր հավի փոխարեն: Այս երևույթը կոչվում է «դրոշմում»:

Հետո երեք օր ճուտիկին ռոբոտ մորից բաժանվեցին: Երեք օր հետո ճուտիկին կրկին սենյակ թողեցին, բայց այս անգամ տեղավորել էին թափանցիկ տարայի մեջ: Ռոբոտին կրկին միացրին, որը սկսեց առաջվա նման անկանոն շարժումներ կատարել:

Եվ գիտե՞ք, ռոբոտը փորձեց ժամանակի մեծ մասն անցկացնել իր ճուտիկի կողքին: Ճուտիկը տեսնելով սիրելի ռոբոտին` ծվծվաց և անհանգստացավ «ակվարիումի» ներսում, որովհետև չէր կարող մոտենալ նրան: Ռոբոտն ինքը մոտեցավ ճուտիկին` փորձելով հնարավորինս մոտ լինել․ ասես սատարում և մխիթարում էր նրան:

Տեխնիկայի և մարդու միջև գոյություն ունի էներգետիկ կապ: Բանն այն է, որ տեխնիկան կրում է մեր հոգու և էներգիայի մի մասը: Նա նման է մեզ սիրող ու պաշտպանող ընտանի կենդանուն, որը հավատարմորեն ծառայում է` մեզ ուղղված հարվածները վերցնելով իր վրա:

Մարդը կենդանացնում և հոգի է դնում այն ամենի մեջ, ինչի հետ էմոցիոնալ շփում է ունենում: Առաջանում են անտեսանելի էներգետիկ կապեր, ասենք` ձեր և ձեր համակարգչի կամ՝ ձեր և ձեր ավտոմեքենայի միջև…

Այսպես որ, սարքավորումների հաճախակի և անհիմն խափանումները նախազգուշացումներ են: Նախ ձեր հավատարիմ շունը կամ գեղեցիկ ձին իրենց վրա են վերցնում ձեզ ուղղված հարվածները և, եթե պաշտպանիչ միջոցներ չձեռնարկեք, գալիս է ձեր հերթը: Նման դեպքերում նայեք ձեր շրջապատը, ստուգեք ձեր առողջությունը, փորձեք խաղաղվել և դուրս գալ ինչ-որ մեկի հետ ունեցած հակամարտությունից:

Վերանորոգեք այն, ինչը հնարավոր է վերանորոգել: Իսկ այն, ինչը փչացել է վերջնական, ճիշտ կերպով, ասել է թե` երախտագիտորեն հրաժեշտ տվեք: Ոչ բոլոր ֆիզիկական գործընթացներն են ամբողջությամբ հասկանալի: Բայց կա նման երևույթ, և շատերը դա գիտեն անձնական փորձից:

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s